ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագծով նախատեսվում է բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերման նպատակով իրականացվող գնման ընթացակարգերի կիրառման նկատմամբ սահմանել բացառություն` չկիրառելով 2017 թվականի մայիսի 18-ի ՀՀ կառավարության «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N534-Ն որոշման դրույթները, մասնավորապես նշված ապրանքները ձեռք բերել այլ մրցակցային գնման ընթացակարգերով: Սույն Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի բժշկական սարքավորումների և կահույքի ձջեռքբերումն իրականացնել այլ մրցակցային գնման ընթացակարգերի միջոցով` ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման կարգավորումներով:
-
Duration
21.01.2025 05.02.2025 -
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 172
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.