Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

73%27%

Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում 5-12-րդ դասարաններում դասավանդվող մի շարք առարկաների անվանումների փոփոխություններ են կատարվել, մասնավորաբար՝ «Հայոց պատմությունը»՝ «Հայաստանի պատմություն», «Ինֆորմատիկան»՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», հանվել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որի թեմատիկ բովանդակությունը ներառվել է «Հայաստանի պատմություն» առարկայի մեջ: 

Տարընկալման առիթ էր տալիս դասավարներին և խմբակավարներին վերաբերող կարգավորումը. վերջինս վերաբերելի կդառնա միայն ազգային փոքրամանությունների լեզուներ դասավանդողներին:

Նախագծում և հայերենով, և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարների ատեստավորման թեստը միայն հայերենով կազմելու պարտադիր պահանջ է ներկայացվել։

Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճար կհաշվարկվի նախկին կարգավորումներին համապատասխան՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման:

Նախագծում 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո կամավոր ատեստավորման հայտ կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ձևավորված հարթակում:

Նախագծում ներկայացվել է տեխնիկական բնույթի խնդրի առկայության դեպքում այն տեղում քննելու հնարավորությունը:

Առաջարկվող նախագծում ատեստավորումը չհաղթահարած ուսուցչի համար պարտադիր պահանջ է սահմանվել՝ եթե մինչև հաջորդ ատեստավորումը վերջինս  գտնվելու է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար սահմանված արձակուրդում, արձակուրդից վերադառնալուց հետո պետք է  անցնի առարկայական պարտադիր վերապատրաստում և մասնակցի կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը:

Նախագծում հստակեցվել են նաև մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցչի՝ որևէ առարկայի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում նույն կամ այլ առարկայի դասավանդման պահանջները։

  • Discussed

    25.02.2025 - 12.03.2025

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2742

Print

Suggestions

Էլմիրա Հարությունյան

12.03.2025

Շնորհակալություն նախորդ առաջարկս դիտարկելու համար։ Ուզում եմ անդրադառնալ որոշման 15-րդ կետին ( 79-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Նույն առարկայից հաջորդ ատեստավորմանը չդիմելու դեպքում ուսուցիչը չի կարող դասավանդել այդ առարկան այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ առարկայից կամավոր ատեստավորման դրական արդյունք չի ապահովել:»)։ Առաջաչկում եմ ավելի պարզաբանել և լրացնել․ ուսուցիչը չի կարող դասավանդել այդ առարկան, բայց հնարավորության դեպքում՝ կարող է շարունակել դպրոցում աշխատել, օրինակ, որպես ուսուցչի օգնական, կամ ուրիշ բան մտածել։ Դպրոցից դուրս մնալը անասելի ծանր է ուսուցչի համար։ Հնարավոր է, որ դրանից հետո ընդհանրապես չշարունակի դիմել կամավոր ատեստավորման։ Իսկ դպրոցում սովորողների կողքին լինելը գուցե ավելի պարտավորեցնի դիմել այնքան, մինչև դրական արդյունք գրանցի։ Շնորհակալություն։

Կարինե Քոչոյան

12.03.2025

2․Առաջարկում եմ ատեստացիան անցկացնել աշնանային արձակուրդների օրերին՝հնարավորություն տալով ուսուցիչներին խուսափել ծանրաբեռնվածությունից։

Կարինե Քոչոյան

12.03.2025

Կամավոր առեստավորումը գնահատում եմ լավ հնարավորություն ուսուցիչների համար՝մասնագիտական որոկավորումն ու վարձատրությունը բարձրացնելու համար։Էլեկտրոնային տարբերակով ատեստավորումը անհամեմատ արդյունավետ եմ գնահատում։Առաջարկում եմ ՝1․ստեղծել առաջադրանքների բազա յուրաքանչյուր առարկայից։Քանի որ նոր չափորոշիչների ներմուծմանը զուգահեռ դպրոց մուտք են գործում նոր դասագրքեր, հին դասագրքերը ամբողջ ծավալով կիրառելի են միայն կրկնուսույցների մոտ՝ստեղծելով անհավասար պայմաններ։

See more