Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
45 - Agree
-
17 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անի Ազատյան 25.02.2025 19:32:59 | Ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգման գործընթացում այս տարի խնդիրներ են առաջացել ՝ կապված էլեկտրոնային եղանակով անցկացված թեստավորման հետ։ Առաջարկում եմ հաջորդ ատեստավորման ժամանակ էլեկտրոնային տարբերակին զուգահեռ տրամադրել նաև թեստի թղթային տարբերակը։ | Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով: Իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ էլեկտրոնային եղանակով անցկացված թեստավորման ընթացքում առաջացած խնդիրները լուծելու համար: | |
2 | Վաղարշակ Գրիգորյան 25.02.2025 20:42:08 | Ցանկացած լավարկում իհարկե շատ լավ է , բայց կուզեի անդրադառնալ այս կետին որտեղ ասվում է ՝ «Գործող կարգավորմամբ՝ անկախ դասավանդած առարկաների քանակից, ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ Այս կարգավորումը բայց չի գործում պատմության դեպքում որտեղ ուսուցիչը հանձնում է 2 առարկա ՝ հայոց և համաշխարհային պատմություն։ Առաջարկում եմ այստեղ ևս գործի այս սկզբունքը։ Ինչպես նաև կամավոր ատեստացիայի նոր էլեկտրոնային համակարգի ներդրման հետ կապված թեստի ժամանակ ինչ-որ տեխնիկական խնդիր լինելու դեպքում (օրինակ՝ համակարգը խափանվի), ուսուցիչը պետք է ունենա հստակ մեխանիզմ, թե ինչպես կարող է տեղում դիմել ու լուծում ստանալ։ | Հայոց պատմություն և Համաշխարհային պատմություն առարկաները մաս են 1 միասնական Պատմություն առարկայի (որից էլ մասնագիտական որակավորում է ստացել ուսուցիչը), ճիշտ այնպես, ինչպես Հանրահաշիվ և Երկրաչափություն առարկաները 1 միասնական Մաթեմատիկա առարկայի պարագայում: Կամավոր ատեստավորման էլեկտրոնային թեստավորման ժամանակ տեխնիկական խնդիրների բացառման նպատակով իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ: | |
3 | Գեղեցիկ Վարդանյան 25.02.2025 21:37:42 | Նախագծում ներկայացված փոփոխությունները կարևոր են , սակայն որոշ դրույթներ կարիք ունեն հստակեցման։Առաջարկում եմ վերանայել ատեստավորման լեզվական պահանջները՝ ապահովելով հավասար պայմաններ ,բոլոր դասվարների համար։Տեխնիկական խնդիրների կարգավորումը պետք է լինի առավել կանխատեսելի և արդյունավետ։ Բացի այդ, պարտադիր վերապատրաստման պահանջը պետք է համադրվի ուսուցիչների պայմանների հետ՝ չստեղծելով հավելյալ բարդություններ։ | Եվ հայերենով, և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարների թեստի միայն հայերենով կազմվելը տրամաբանական է, քանի որ դասվարը դասավանդում է նաև հայերենով: Չի խախտվում նաև ուսուցիչների համար հավասար պայմանների ապահովումը, քանի որ մյուս դեպքում դասվարը դասավանդում է միայն ռուսերենով: Կամավոր ատեստավորման էլեկտրոնային թեստավորման ժամանակ տեխնիկական խնդիրների բացառման նպատակով իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ: Չի նշված պարտադիր վերապատրաստման պահանջի պարագայում ի հայտ եկած բարդությունները: | |
4 | Անահիտ Սարգսյան 25.02.2025 22:01:33 | Կամավոր ատեստավորման գործընթացը ուսուցչի ակադեմիական գիտելիքների ստուգման միջոցով աշխատավարձի բարձրացման հնարավորություն է տալիս, նաև ինքնակրթվելու, մասնագիտական շարունակական աճի պայմաններ է ստեղծում։ Բայց առարկայական գիտելիքի ստուգման նպատակով տարբեր առարկաներից թեստային առաջադրանքների կազմումը համաչափ տեղի չի ունենում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայոց պատմություն և Համաշխարհային պատմություն առարկաներին։ Նկատի ունենալով առարկաների բարդությունը, ինչպես նաև Հայոց լեզու և Գրականություն առարկաներից կամավոր ատեստավորման անցկացման կարգը, նաև նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված` 10-12-րդ դասարաններում Համաշխարհային պատմություն առարկայի դասավանդման ոչ պարտադիր լինելը` առաջարկում եմ կամավոր ատեստավորման անցկացման կարգում կատարել փոփոխություն և Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն առարկաների համար անցկացնել առանձին քննություն։ | Հայոց պատմություն և Համաշխարհային պատմություն առարկաները մաս են 1 միասնական Պատմություն առարկայի (որից էլ մասնագիտական որակավորում է ստացել ուսուցիչը), ճիշտ այնպես, ինչպես Հանրահաշիվ և Երկրաչափություն առարկաները 1 միասնական Մաթեմատիկա առարկայի պարագայում: Հետևաբար ատեստավորման թեստ կարող է անցկացվել 1 միասնական Պատմություն առարկայից։ | |
5 | Alvard Manukyan 26.02.2025 12:34:12 | ԹԳՀԳ առարկայի չափորոշիչներն արտահայտում են առանցքային և կարևոր ուսումնառության վերջնարդյունքներ։ Վերջնարդյունքներն ապահովելու համար տարրական դպրոցի դասագրքերը պետք է օտարալեզու եզրույթներից զերծ լինեն և նյութը մատչելի /բեռնաթափել այն/։ Կամավոր ատեստավորումը լավ կլիներ իրականացվեր և՛ օնլայն, և թղթային տարբերակով։ Ուսուցիչն ինքն ընտրի քաննության տարբերակը։ Ես մասնակցել եմ /88%/ և՛ թղթային, և՛ օնլայն տարբերակով, նախապատվությունը տալիս եմ թղթային տարբերակին։ | Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով։ Եվ միայն տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով: ԹԳՀԳ առարկայի վերաբերյալ հարցը վեաբերելի չէ Կամավոր ատեստավորման սույն կարգին։ | |
6 | Alvard Manukyan 03.03.2025 15:51:37 | Ինչպես բոլոր մասնագետները, ուսուցիչներն էլ պետք է հնարավորություն ստանան կատարելագործելու իրենց կարողությունները, լրացնել գիտելիքները՝ մասնագիտական կապեր հաստատելով գործընկերների հետ, գրքերի, համացանցի և այլ աղբյուրների միջոցով։ Կարծում եմ այս տարի նպատակահարմար չէ ուսուցչի կամավոր ատեստավորման ժամանակ, ինֆորմատիկա առարկան փոխարինել ԹԳՀԳ-ով, զուտ 4-րդ,7-րդ,8-րդ, 9-րդ,,11-րդ, 12-րդ դասարանի դասագրքեր չլինելու պատճառով․․․ | 2025-2026 ուստարում ներդրված կլինեն ԹԳՀԳ նոր չափորոշիչները և առարկայական ծրագրերը 1-11 դասարաններում, իսկ 12-րդ դասարանում՝ 2026-2027 ուստարում: Դասագրքերի բացակայությունը խոչընդոտ չէ ատեստավորման համար։ | |
7 | Աննա Վարդանյան 26.02.2025 12:48:58 | Բարև ձեզ։ 1․Կարգում պարզաբանված չէ չաշխատող ուսուցչի կամավոր ատեստավորման 60% շեմը չհաղթահարելու հանգամանքը։ Ստացվում է, որ աշխատող ուսուցիչը չհաղթահարելով կամավոր ատեստավորման շեմը, ստիպված է վերաատեստավորվել, գուցե նաև զրկվել աշխատելու հնարավորությունից։ Նույն հաջողությամբ չաշխատող ուսուցիչը կարող է, նույնիսկ մի քանի անգամ, չհաղթահարել ատեստավորումը և արդյունքում մասնակցել ուսուցչի թափուր տեղի մրցույթին ընդունվել աշխատանքի։ Արդյո՞ք սա չի ստեղծում անհավասար պայմաններ։ Նույնը վերաբերվում է այն ուսուցիչներին, ովքեր կամավոր ատեստավորմանը մասնակցել են արդեն իսկ գտնվելով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ 2․ Կարգի 77․3 կետի համաձայն, նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով: Ի՞նչ է սպասվում այն ուսուցչին, ով առաջին անգամ հաղթահարել է 60% շեմը, սակայն հաջորդ ատեստավորման ժամանակ չի հաղթահարել այն։ Այս պարագայում պահպանվու՞մ է նախորդ արդյունքը, թե՝ ուսուցիչը պետք է պարտադիր վերաատեստավորվի։ Այստեղ հակասություն կա 76․5 կետի հետ։ Շնորհակալություն։ | Բարև Ձեզ։ 1․ Աշխատող ուսուցիչը կրում է կոնկրետ պատասխանատվություն իր առարկայական գիտելիքների տիրապետման առումով, քանի որ նա շարունակում է սովորողին փոխանցել գիտելիք։ Եվ այն, որ ատեստավորման արդյունքում՝ Կարգում նշված որոշակի գործընթացների դեպքում ուսուցիչը կարող է ազատվել աշխատանքից՝ տրամաբանական է։ Եվ նաև հետագայում, արդեն որպես չաշխատող ուսուցիչ, մասնակցել ուսուցչի թափուր տեղի մրցույթին և հաղթելու դեպքում ընդունվել աշխատանքի: Նույնը վերաբերվում է այն ուսուցիչներին, ովքեր կամավոր ատեստավորմանը մասնակցել են արդեն իսկ գտնվելով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ 2. Այս հարցը կարգավորված է Կարգի 77-ի 3) ենթակետով՝ 3) նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով, ուստի 76․5 կետի հետ հակասություն չկա։ | |
8 | Աննա Անտոնյան 26.02.2025 18:04:01 | Աննա Անտոնյան Առաջարկում եմ պարտադիր և կամավոր ատեսատվորումների փոխարեն լինի մեկ ատեստավորում:Ուսուցիչը յուրաքանչյուր 5 տարին մեկ հանձնի քննություն,որի առաջադրանքներն իրենց մեջ պարունակեն և առարակայական ,և մասնագիտական հարցեր:Ցուցաբերած արդյունքների հիման վրա ուսուցչին տրամադրվի համապատասխան հավելավճար: | Կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրմամբ բարձրանում է ուսուցչի աշխատանքի գրավչությունը, մինչդեռ հերթական և կամավոր ատեստավորումների փոխարինումը 1 ատեստավորմամբ պակաս արդյունավետ է։ | |
9 | Գայանե Ղազարյան 26.02.2025 19:12:34 | Գտնում եմ բավականին նպատակահարմար փոփոխությունը` կապված ««Շախմատ» առարկաների ուսուցիչների,» բառերից հետո լրացնել «դասվարների,» բառը, «և խմբակավարների» բառերից առաջ «, դասվարների» բառը հանել, քանի որ կան դասվարներ, ովքեր բարձրագույն ուսումնառության ընթացքում ձեռք են բերել «Շախմատ» առարկայի որակավորում և կարող են դասավանդել առարկան: Ինչ վերաբերում է12-րդ կետի սկիզբը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Եվ հայերենով, և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարների թեստը կազմվում է միայն հայերենով դրույթին, ունենք ուսուցիչներ, ովքեր իրենց կրթությունը ստացել են ՌԴ-ում, կոմպետենտ մանկավարժներ են և, ցավոք, ամբողջությամբ չեն տիրապետում հայոց լեզվին: Առաջարկում եմ թեստը կազմել երկլեզու: | Եթե դասվարը դասավանդում է և հայերենով, և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, նա պետք է տիրապետի հայոց լեզվին, հակառակ դեպքում նա պետք է դասավանդի միայն ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ | |
10 | Աննա Հարությունյան 26.02.2025 19:16:29 | Կարևոր փոփոխություններ են, որոնք շատ ավելի կհեշտացնեն ուսուցիչների ատեստավորման գործընթացը։ Կարևոր էր տեխնիկական հարցերի վերաբերյալ հենց տեղում, առկա խնդիրների քննարկումը։ Ճիշտ որոշում է պարտադիր խմբակների դասաժամերի վրա նույնպես կիրառել հավելավճարի ստացումը։ Առաջարկում եմ կամավոր ատեստավորման կարգում կատարել նոր փոփոխություն, որը հստակ կսահմանի, թե 5 տարի հետո, դրույքաչափի բարձրացումը կպահպանվի՞ թե ոչ, եթե ուսուցիչը որոշի չգնալ նորից ատեստավորման։ Երկրորդ. Ինչպես դուք եք հստակեցրել հիմնավորման մեջ, ամեն տարի 600-700 ուսուցչի թափուր տեղ է առաջանում ՀՀ դպրոցներում, այս մասում ավելացրեք կարգավորում ըստ որի առաջին անգամ ատեստավորվելուց և համապատասխան հավելավճարի տոկոս ապահովելուց 5 տարի հետո, ատեստավորման ժամկետի ավարտից հետո, նորից ատեստավորվելու և համապատասխան հավելավճարի տոկոս ձեռք բերելու դեպքում ուսուցչի հավաքած տոկոսը գումարվի նախորդ անգամվա արդյունքին։ Օրինակ նախորդ ատեստավորմանը ունեցել է ուսուցիչը 30 տոկոս արդյունք ու 5 տարի անց նորից է գնացել ատեստավորման հավաքելով 40 տոկոս, իր 40 տոկոսը գումարվի նախորդ 30 տոկոս արդյունքին, ապահովելով ուսուցչի հավելավճարի ավելի բարձր շեմ։ Այսպես վարվելու դեպքում մենք վստահ եմ չենք ունենա այն ցավալի վիճակը, որը առկա է այժմ մեր դպրոցներում։ Շնորհակալություն | Կարգի 70-րդ կետում դա հստակ ամրագրված է՝ դրույքաչափը նվազեցման ենթակա չէ: Մյուս առաջարկը ընդունելի չէ, քանի որ դասավանդող ուսուցիչը պետք է ունենա ատեստավորման առնվազն 60% արդյունք։ | |
11 | Աստղիկ Հակոբյան 26.02.2025 19:44:04 | Ուշագրավ փոփոխություններ են արվում ուսուցիչների մասնագիտական զարգացման շարունակականությունը ապահովելու համար։ Ողջունելի է պետության կողմից ուսուցչի դերի կարևորումն ու արժևորումը։ Կամավոր ատեստավորմանը մասնակցելը շահագրգիռ է դարձրել շատ ուսուցիչների` ի տարբերություն առաջին֊ երկու տարիների։ Եթե թեստերի համահավասար բարդության հարցը կարգավորվի ,և ժամաքանակը մեկ ժամով ավելանա,ապա այս գործընթացը չի առաջացնի ավելորդ լարվածություն։ Ողջունելի է նաև տեխնիկական միջոցների շտկումը և խնդրի պարզաբանումը հենց քննության օրը։ | Շնորհակալություն։ Թեստերի համահավասար բարդության հարցը ժամանակի ընթացքում կարգավորվող է, 1 ժամ ավելացնելու հարցը՝ քննարկելի։ | |
12 | Անի Արզիկյան 26.02.2025 22:07:30 | Առաջարկում եմ 72֊րդ կետում ավելացնել դասավանդվող ժամերի՝ այդ թվում պարտադիր խմբակների, ինչպես նաև երկարօրյա խմբակների, նախագծային ուսուցման նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով։ | Պարտադիր խմբակների և նախագծային ուսուցման նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով արդեն իսկ ավելացվել է, երկարօրյա խմբակների մասով հարցը քննարկման ենթակա է։ | |
13 | Դուխիկ Բարսեղյան 26.02.2025 22:22:46 | Նախագծի փոփոխությունները բավականին կբարելավի ատեստավորման ընթացքը։ Առաջարկում եմ, որ եթե կամավոր ատեստավորումը ուսուցչուհին հաղթահարել է և ունի 5 տարվա պայմանագիր ու եթե մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար սահմանված արձակուրդում գտնվի կպահպանվի ատեստավորման արդյունքը, որը կարող է օգտագործել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար սահմանված արձակուրդից վերադառնալուց հետո։ | Կարգում այդպես էլ ամրագրված է, այսինքն մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար սահմանված արձակուրդում գտնվելու դեպքում ուսուցչուհին կարող է պահպանել ատեստավորման արդյունքն արձակուրդից վերադառնալուց հետո՝ ատեստավորման պահից հաշված 5 տարի ժամկետով։ | |
14 | Մարիամ Այդինյան 26.02.2025 22:27:49 | Բարև ՁԵզ,, եթե ԹԳՀԳ առարկայից որոշակի դասարաններում չեն ներդրվել նոր ճափորոշիչը և նույնիսկ դասագիրք չունենք, ինչպես են ընտրվելու հարցերը կամավոր ատեստավորման համար: Առաջարկում եմ ինֆորմատիկան փոխարինել ԹԳՀԳ-ով չափորոշչի համընդհանուր ներդրումից հետո: | Բարև Ձեզ։ 2025-2026 ուստարում ներդրված կլինեն ԹԳՀԳ նոր չափորոշիչները և առարկայական ծրագրերը 1-11 դասարաններում, իսկ 12-րդ դասարանում՝ 2026-2027 ուստարում: Դասագրքերի բացակայությունը խոչընդոտ չէ ատեստավորման համար։ | |
15 | Գայանե Մելիքյան 26.02.2025 22:49:44 | Ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ Այդ դեպքում առանձին առարկա են Հայոց պատմությունը և Համաշխարհային պատմությունը, ինչո՞ւ է միասին։ Հաջորդը, նշում եք այսքան ուսուցչի թափուր տեղ ունենք, այդ դեպքում հանեք շեմ կոչվածը, որպեսզի ուսուցիչը առանց սթրեսի, անկաշկանդ, առանց մտածելու, որ կկտրվի դիմի այնքան, որքան որ ուզենա։ Կամավոր ատեստացիան, որը վերածվում է պարտադիրի, դարձել է ուսուցիչների նսեմացման, հեղինակության նվացեցման գործիք։Այն չպիտի լինի քննություն, անցողիկ շեմով, այլ ընդամենը մասնագիտական զարգացման հնարավորություն։ Կամ` 50֊59 միավորը լինի չվճարվող շեմ, ոչ թե կտրվող։ Դուք նշում եք ուսուցչի տարիքային առանձնահատկությունները և դրա հետ կապված սովորողի բարձր առաջադիմությունը, բայց միևնույն ժամանակ նսեմացնում նույն ուսուցչին։ Հանեք այդ շեմ կոչվածը, հերիք է ուսուցչին խայտառակեք։ Մեծ տարիքում ուսուցչին հարգելու, գնահատելու փոխարեն ի՞նչ եք անում։ | Հայոց պատմություն և Համաշխարհային պատմություն առարկաները մաս են 1 միասնական Պատմություն առարկայի (որից էլ մասնագիտական որակավորում է ստացել ուսուցիչը), ճիշտ այնպես, ինչպես Հանրահաշիվ և Երկրաչափություն առարկաները 1 միասնական Մաթեմատիկա առարկայի պարագայում: Հետևաբար ատեստավորման թեստ կարող է անցկացվել 1 միասնական Պատմություն առարկայից։ Ատեստավորման շեմի սահմանումը պայմանավորված է ուսուցչի առարկայական նվազագույն գիտելիքների առկայության անհրաժեշտությամբ։ | |
16 | Գայանե Մելիքյան 28.02.2025 23:20:49 | «Գործող կարգավորմամբ՝ անկախ դասավանդած առարկաների քանակից, ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ»։ Ինչու՞ է նախագծից հանվել վերոնշյալ հատվածը, ի՞նչ խնդիր եք դրանով լուծում։ Իմ և շատ ուսուցիչների համոզմամբ, «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներն իրենց բովանդակությամբ և ուսումնառության մեթոդաբանությամբ տարբեր են, այդ իսկ պատճառով կամավոր ատեստավորման գործընթացում ապահովել դրանց առանձին քննություն հանձնելու հնարավորությունը։ Այսպիսով, ուսուցիչները կկարողանան հավաստել իրենց մասնագիտական գիտելիքները յուրաքանչյուր առարկայի համար։ Այս փոփոխությունը կխթանի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և ավելի օբյեկտիվ կարտացոլի նրանց պատրաստվածության մակարդակը։ Միջազգային փորձը ևս փաստում է, որ առարկայական մասնագիտացումը նպաստում է ուսուցման որակի բարձրացմանը` յուրաքանչյուրը մասնագիտանալով իր նախընտրած առարկայի կամ հաջորդ տարի էլ մյուսի վրա կենտրոնանալով։ | Հայոց պատմություն և Համաշխարհային պատմություն առարկաները մաս են 1 միասնական Պատմություն առարկայի (որից էլ մասնագիտական որակավորում է ստացել ուսուցիչը), ճիշտ այնպես, ինչպես Հանրահաշիվ և Երկրաչափություն առարկաները 1 միասնական Մաթեմատիկա առարկայի պարագայում: | |
17 | Գայանե Մելիքյան 28.02.2025 23:21:28 | «Գործող կարգավորմամբ՝ անկախ դասավանդած առարկաների քանակից, ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ»։ Ինչու՞ է նախագծից հանվել վերոնշյալ հատվածը, ի՞նչ խնդիր եք դրանով լուծում։ Իմ և շատ ուսուցիչների համոզմամբ, «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներն իրենց բովանդակությամբ և ուսումնառության մեթոդաբանությամբ տարբեր են, այդ իսկ պատճառով կամավոր ատեստավորման գործընթացում ապահովել դրանց առանձին քննություն հանձնելու հնարավորությունը։ Այսպիսով, ուսուցիչները կկարողանան հավաստել իրենց մասնագիտական գիտելիքները յուրաքանչյուր առարկայի համար։ Այս փոփոխությունը կխթանի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և ավելի օբյեկտիվ կարտացոլի նրանց պատրաստվածության մակարդակը։ Միջազգային փորձը ևս փաստում է, որ առարկայական մասնագիտացումը նպաստում է ուսուցման որակի բարձրացմանը` յուրաքանչյուրը մասնագիտանալով իր նախընտրած առարկայի կամ հաջորդ տարի էլ մյուսի վրա կենտրոնանալով։ | Հայոց պատմություն և Համաշխարհային պատմություն առարկաները մաս են 1 միասնական Պատմություն առարկայի (որից էլ մասնագիտական որակավորում է ստացել ուսուցիչը), ճիշտ այնպես, ինչպես Հանրահաշիվ և Երկրաչափություն առարկաները 1 միասնական Մաթեմատիկա առարկայի պարագայում: | |
18 | Գայանե Մելիքյան 07.03.2025 14:38:28 | Եթե դիմորդի համար սահմանված են հստակ կարգավորումներ քննության ընթացքում նրա վատառողջության դեպքում, ապա տրամաբանական է, որ նմանատիպ մոտեցում պետք է գործի նաև ուսուցիչների կամավորական քննությունների ժամանակ։ Ուսուցիչը պատրաստ է մասնակցել քննությանը, սակայն եթե նրա առողջական վիճակը քննության նախօրեին կամ ընթացքում կտրուկ վատթարանում է, ապա արդար և մարդասիրական կլինի, որ նախատեսվի համապատասխան ընթացակարգ, որը կարող է ներառել՝ • Բժշկական փաստաթղթի հիման վրա քննության օրի փոխատեղում, • Հնարավորության դեպքում քննության անցկացման այլընտրանքային ձևաչափ։ Ի՞նչ կարգավորումներ են նախատեսված վերոնշյալ իրավիճակներում։ Այսպիսի կարգավորումները ոչ միայն կհարգեն մասնակիցների իրավունքները, այլև կապահովեն հավասար պայմաններ՝ անկախ առերևույթ դժվարություններից։ | Քննելի առաջարկ է՝ կազմակերպչական խնդիրների առաջացման տեսանկյունից: | |
19 | Ռուզան Առաքելյան 27.02.2025 02:22:45 | Քանի որ 7֊րդ, 8֊րդ, 9֊րդ,11֊րդ12֊րդ դասարաններում դեռ ԿԳՄՍՆ֊ի կողմից հաստատված դասագրքերը չեն կիրառվել, մի խոյմբ ինդորմատիկներ դեմ են, որ կամավոր ատեստավորման հարցաշարում ընդգրկվեն ԹԳՀԳ ից հարցեր | 2025-2026 ուստարում ներդրված կլինեն ԹԳՀԳ նոր չափորոշիչները և առարկայական ծրագրերը 1-11 դասարաններում, իսկ 12-րդ դասարանում՝ 2026-2027 ուստարում: Դասագրքերի բացակայությունը խոչընդոտ չէ ատեստավորման համար։ | |
20 | ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 27.02.2025 11:43:58 | Առաջարկում եմ հանել աշխատանքից ազատելու պայմանը, որովհետև մասնակցած չհաղթահարած ուսուցիչը և չմասնակցած ուսուցիչը գտնվում են միևնույն մակարդակի վրա։ Առաջարկում եմ մաթեմատիկայի ժամաքանակը կամ ավելացնել, կամ առաջադրանքների քանակը կրճատել։ Առաջարկում եմ ճիշտ կազմել թեստը, պարզից բարդ, դպրոցական մակարդակի հիման վրա, ոչ թե համալսարանական; | Աշխատող ուսուցիչը կրում է կոնկրետ պատասխանատվություն իր առարկայական գիտելիքների տիրապետման առումով, քանի որ նա շարունակում է սովորողին փոխանցել գիտելիք։ Եվ այն, որ ատեստավորման արդյունքում՝ Կարգում նշված որոշակի գործընթացների դեպքում ուսուցիչը կարող է ազատվել աշխատանքից՝ պայմանավորված է այդ իրողությամբ: Թեստերը կազմում են համապատասխան մասնագիտական հանձնաժողովները: | |
21 | ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 27.02.2025 20:51:35 | Թեստերը կազմեք դասագրքերի բովանդակությանը համապատասխան, չէ որ ուսուցչը դասագրքով է պարապում, ոչ թե համալսարանական խորացված լեկցիաներով։ | Թեստերը կազմվում են հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների, առարկայական ծրագրերի համապատասխան: | |
22 | Մարիա Գևորգյան 27.02.2025 22:23:33 | Ողջունելի է ուսուցիչների էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորման կազմակերպումը, ինչը թույլ է տալիս ժամանակ խնայել պատասխանների ձևաթուղթը լրացնելիս։ Սակայն այս ձևաչափն ունի նաև բացմաթիվ խնդիրներ. 1. Երկար ժամանակ էկրանին նայելիս աչքերի ցավ և հոգնածություն, գլխացավ, կենտրոնացման նվազում։ 2. Երկար ու ծավալուն առաջադրանքներ, օր. «Քիմիա» առարկայից, որոնք չեն տեղավորվում համակարգչի էկրանին, և տրված ծավալուն խնդիրները ըմբռնելու և հասկանալու համար բազմիցս էկրանը վեր ու վար անելուց տվյալների շփոթում, տարընթերցման առաջացում։ 3. Ամենակարևորը, համակարգի թերի լինելու պատճառով, որոշ վարժությունների «կորուստ» թեստից։ Իմ անձնական օրինակով կարող եմ փաստել, որ քիմիայի կամավոր ատեստավորման ժամանակ, բոլոր վարժությունները և խնդիրները լուծել եմ, բազմիցս ստուգել հաստատել կոճակի առկայությամբ, միայն բոլոր դաշտերի կանաչելուց հետո սեղմել պահպանել, սակայն պատասխանում նշված էր, որ երկու խնդիր չեն լուծվել և նրանց պատասխանը նշված չէ։ Բազմաթիվ բողոքներից հետո՝ ԳԹԿ, ԿԳՄՍՆ, որոնք սակայն անարձագանք մնացին, երբ ԳԹԿ-ի կայքում հրապարակվեց քիմիայի կամավոր ատեստավորման թեստը, ի զարմանս ինձ կային երկու անծանոթ խնդիր, որոնք ընդգրկված չէին իմ էլեկտրոնային տարբերակի մեջ։ Այստեղից եզրակացություն՝ էլեկտրոնային համակարգը դեռ անկատար է և էլ. թեստերն ունեն շտկելու կարիք։ 4. Իր իրավացիությունն ապացուցելու ոչ մի հնարավորություն չի տրվում ուսուցչին, «կորած» առաջադրանքների պատճառով կորցրած միավորներին ոչ մի արձագանք չի լինում ԳԹԿ-ի կողմից, նշված սխալների պատճառով ոչ մի կառույց պատասխանատվություն չի կրում, ոտնահարվում են ուսուցչի իրավունքները։ Եվ քանի դեռ նշված խնդիրները չեն շտկվել, առաջարկում եմ ուսուցիչներին տալ ընտրելու հնարավորություն՝ թղթային և էլեկտրոնային տարբերակների միջև։ Կամ միաժաշանակ տրամադրել և’ թղթային, և’ էլեկտրոնային տարբերակները՝ պատասխանները էլ. եղանակով անցկացնելու համար։ Շնորհակալություն։ | Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով: Իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ էլեկտրոնային եղանակով անցկացված թեստավորման ընթացքում առաջացած խնդիրները լուծելու համար:Թեստավորման գործընթացում ի հայտ եկած տարբեր տեխնիկական խնդիրների վերացման համար իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ: | |
23 | Մելինե Աթոյան 27.02.2025 23:09:27 | Առաջարկում եմ ուսուցչի կամավոր ատեստավորումն անցկացնել զուգահեռ և էլեկտրոնային և թղթային տարբերակով, համաձայն եմ այն պնդման հետ որ այսօր ուսուցիչը պետք է հմուտ լինի համակարգչի առաջ,բայց ունենք վաստակաշատ մանկավարժներ ովքեր հիանալի կդրսևորեն թղթային տարբերակով։ Շնորհակալություն։ | Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով: Իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ էլեկտրոնային եղանակով անցկացված թեստավորման ընթացքում առաջացած խնդիրները լուծելու համար: | |
24 | Լիանա Սարգսյան 28.02.2025 23:23:59 | թե կամավոր ատեստացիան հաջողությամբ հաղթահարում ես, սակայն այդ ընթացքում անցնում ես խնամքի արձակուրդ, ապա ատեստացիայի հնգամյա ժամկետը չի կասեցվում։ Կարևոր է վերանայել այս դրույթը, որպեսզի խնամքի արձակուրդի տարիները չհաշվվեն այդ ժամկետի մեջ՝ ապահովելով հավասար հնարավորություններ բոլորի համար։ | Հավասար հնարավորությունները բոլորի համար պահպանվում են գործող կարգի պարագայում: Ձեր առաջարկում խախտվում է ատեստավորման 5 տարվա ժամկետի տրամաբանությունը և առաջացնում անհավասար պայմաններ ատեստացիան հաղթահարած մասնակիցների համար: | |
25 | Լիանա Սարգսյան 06.03.2025 23:16:56 | Ցանկացած լավարկում գովելի է: Խնդրում եմ նաև ուշադրույուն դարձրեք ` կամավոր ատեստացիան հաջողությամբ հաղթահարում ես, սակայն այդ ընթացքում անցնում ես խնամքի արձակուրդ, ապա ատեստացիայի հնգամյա ժամկետը չի կասեցվում։ Կարևոր է վերանայել այս դրույթը, որպեսզի խնամքի արձակուրդի տարիները չհաշվվեն այդ ժամկետի մեջ՝ ապահովելով հավասար հնարավորություններ բոլորի համար։ | Հավասար հնարավորությունները բոլորի համար պահպանվում են գործող կարգի պարագայում: Ձեր առաջարկում խախտվում է ատեստավորման 5 տարվա ժամկետի տրամաբանությունը և առաջացնում անհավասար պայմաններ ատեստացիան հաղթահարած մասնակիցների համար: |