Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում 5-12-րդ դասարաններում դասավանդվող մի շարք առարկաների անվանումների փոփոխություններ են կատարվել, մասնավորաբար՝ «Հայոց պատմությունը»՝ «Հայաստանի պատմություն», «Ինֆորմատիկան»՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», հանվել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որի թեմատիկ բովանդակությունը ներառվել է «Հայաստանի պատմություն» առարկայի մեջ:
Տարընկալման առիթ էր տալիս դասավարներին և խմբակավարներին վերաբերող կարգավորումը. վերջինս վերաբերելի կդառնա միայն ազգային փոքրամանությունների լեզուներ դասավանդողներին:
Նախագծում և հայերենով, և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարների ատեստավորման թեստը միայն հայերենով կազմելու պարտադիր պահանջ է ներկայացվել։
Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճար կհաշվարկվի նախկին կարգավորումներին համապատասխան՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման:
Նախագծում 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո կամավոր ատեստավորման հայտ կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ձևավորված հարթակում:
Նախագծում ներկայացվել է տեխնիկական բնույթի խնդրի առկայության դեպքում այն տեղում քննելու հնարավորությունը:
Առաջարկվող նախագծում ատեստավորումը չհաղթահարած ուսուցչի համար պարտադիր պահանջ է սահմանվել՝ եթե մինչև հաջորդ ատեստավորումը վերջինս գտնվելու է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար սահմանված արձակուրդում, արձակուրդից վերադառնալուց հետո պետք է անցնի առարկայական պարտադիր վերապատրաստում և մասնակցի կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը:
Նախագծում հստակեցվել են նաև մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցչի՝ որևէ առարկայի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում նույն կամ այլ առարկայի դասավանդման պահանջները։