ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն (Այսուհետ՝ Պետական հիմնարկ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության ոլորտի (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները: 1999թ-ից մինչ օրս Պետական հիմնարկի կողմից իրականացվել և դեռևս շարունակվում են Համաշխարհային Բանկի, Եվրասիական Զարգացման Բանկի և այլ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրած վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրագործման գործընթացը։
Ներկայում ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (Այսուհետ՝ Պետական հիմնարկ) հանդիսանում է․
• Առողջապահության նախարարության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկի՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրով սահմանված առողջապահական հաստատությունների կապիտալ շինարարական ծրագրերի համակարգող մարմինը (նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, շինարարական աշխատանքների վերահսկում, կարիքի գնահատում, հագեցում, ինչպես նաև նշված գործընթացների գնման գործընթացի իրականացում),
• Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից 25.07.2024թ ստորագրված և 30.04.2025թ ուժի մեջ մտած «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագիր» վարկային համաձայնագրով սահմանված արդյունքահեն ծրագրի իրականացնող մարմին,
• Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 28.02.2025թ ստորագրված և 04.11.2025թ ուժի մեջ մտած «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» համաձայնագրով սահմանված արդյունքահեն ծրագրի իրականացնող մարմին,
• Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան-դիմակայուն Սյունիք» ԿԶԵՀ+Հատուկ ներդրումային պատուհան1» ֆինանսական պայմանագրի (վավերացվել է 16.12.2025թ) շրջանակներում բժշկական հաստատությունների հագեցման գործընթացի պատասխանատու մարմին։
Կարևոր է ընդգծել, որ վերոնշյալ 2 վարկային ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմը տարբերվում է նախկինում տրամադրված վարկային ծրագրերից․ ֆինանսավորումը կախված է ծրագրերում ամրագրված արդյունքային ցուցանիշների կատարողականից, ինչպես նաև բոլոր միջազգային ծրագրերով նախատեսված չեն գործառնական ծախսեր։
Այս համատեքստում հատկապես կարևոր են իրականացնող մարմնի կարողությունները և անձնակազմի հմտությունները՝ նպատակային ցուցանիշների իրագործումն ապահովելու համար։
Պետական հիմնարկի հաստիքացուցակը հաստատվել է ՀՀ Վարչապետի 2011թ հունիսի 13-ի թիվ 526-Ն որոշմամբ՝ համաձայն որի Պետական հիմնարկում գործում է 20 հաստիք՝ ներառյալ սպասարկող անձնակազմը (2 վարորդ, մաքրուհի և այլն)։
Հաշվի առնելով Պետական հիմնարկի առջև դրված գործառույթները, գնահատելով առկա ռեսուրսները, ինչպես նաև Դոնոր կազմակերպությունների կողմից վարկային ծրագրերի իրականացման պարտադիր համարվող հաստիքների առկայությունը (ծրագրերի պատասխանատուներ, սոցիոլոգ, բնապահպան, գնահատման և մոտիթորինգի մասնագետ և այլն)՝ նպատակահարմար է համարվել իրականացնել Պետական հիմնարկի հաստիքների համալրում։
Պետական հիմնարկի որոշ հաստիքների համալրման կամ փոփոխման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրով սահմանված առողջապահական հաստատությունների կապիտալ շինարարական ծրագրերի պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացման անհրաժեշտությամբ․ մասնավորապես՝ աշխատանքները ենթադրում են նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, շինարարական աշխատանքների վերահսկում, կարիքի գնահատում, հագեցում և այլն։ Հետևաբար՝
· դիզայների հաստիքը ապահովելու է մասնագիտական մոտեցում բժշկական հաստատությունների առավել ճշգրիտ, տվյալ տարածքի համար հարմարավետ տեղադիրքի ընտրություն՝ բնակչության որակյալ սպասարկման նպատակով, օգտագործվող շինարարական նյութերի ճիշտ ընտրություն, ինչպես նաև շինարարության ընթացքում ներքին և արտաքին հարդարման շինարարական աշխատանքների վերահսկողություն,
· շինարարական բաժնի գործառույթները ներառում են տեխնիկական բնութագրերի մշակում, նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթների ստուգում, այդ թվում ՀՀ գործող նորմատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանությանը, շինարարական աշխատանքների և նախագծանախահաշվային փաստաթղթերի վերահսկում։ Ի դեպ կապիտալ շինարարական ծրագրի շրջանակներում բժշկական հաստատություններ են կառուցվում/վերակառուցվում/հագեցվում ՀՀ բոլոր մարզերում, հետևաբար՝ վարորդների առկայությունն անհրաժեշտություն է շինարար/աշխատակիցների տեղափոխումը շին․հրապարակ կազմակերպելու համար,
· հանրային առողջապահության որակի և գնահատման բաժնի մասնագետներն ապահովելու են հիմնարկի՝ որպես բժշկական հաստատությունների կապիտալ շինարարությունների նախագծման և հագեցման մասով պատասխանատու ստորաբաժանման կարողությունները՝ բժշկական հաստատությունների կարիքի գնահատման, վերջիններիս հագեցման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների և գույքի ցանկի նախապատրաստման, ինչպես նաև գնման և տեղում հագեցման մասով (նշված գործընթացներն իրականացվելու են պետական բյուջեի շրջանակում իրականացվող կախիտալ շինարարությունների, ԱԶԲ վարկային ծրագրի, ինչպես նաև «Հայաստան-դիմակայուն Սյունիք» ԿԶԵՀ+Հատուկ ներդրումային պատուհան1» ֆինանսական պայմանագրրի շրջանակներում)։
Ուստի՝ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Պետական հիմնարկի վրա դրված պատասխանատու գործունեությունն առավել արդյունավետ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ և պատշաճ որակով իրականացնելու անհրաժեշտությամբ։
Ներկայացվում է նաև ծրագրերի շրջանակներում Պետական հիմնարկի իրավասությունների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև Պետական հիմնարկի գործունեության մասին տեղեկատվությունը։
Նախագծի շրջանակներում փոփոխվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 13-ի թիվ 526-Ն որոշման նախաբանը՝ նախագիծը համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին, համաձայն որոնց՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը:
Նոր հաստիքացուցակի համաձայն իրականացվել է ընդհանուր թվով 9 հաստիքի փոփոխություն (ծրագրերի պատասխանատու՝ 2 հաստիք, ծրագրերի համակարգողի օգնական, բժշկական սարքավորումների մասնագետ, նախահաշվորդ, դիզայներ, մոնիտորինգի և գնահատման մասնագետ, սոցիոլոգ, բնապահպան), որից 7 հաստիք ավելացել է, իսկ 2 հաստիք անվանափոխվել է (հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ/տնօրենի տեղակալ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ)։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունումը կնպաստի ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների, Վարկային ծրագրերի արդյունավետ, պատշաճ որակով իրականացմանը։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Իրավական ակտի նախագիծը առընչվում է և բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշումից, որի հավելված 1-ով հաստատված են ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագիրը, որում հստակ սահմանված են նախարարությունների կողմից իրականացվող/ելիք միջոցառումները։
ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությանը․մասնավորապես՝ ռազմավարության 13-րդ կետի (Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգով նախատեսված առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրում): «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագիր» վարկային համաձայնագրի իրականացումը անմիջապես բխում է վերը նշված ռազմավարության սկզբունքներից, իսկ ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ-ը սահմանված է որպես վարկային ծրագրի իրականացնող մարմին։
6․ Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ
Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումներ չեն կատարվելու։
-
Duration
30.03.2026 14.04.2026 -
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
-
Status
Views 118
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.