ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն նախագծով նախատեսվում է ՀՀ առոջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաստիքները համալրել գործունեության համար անհրաժեշտ մասնագետ/աշխատակիցներով։
ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ-ը գործունեությունն իրականացնում է հաստատված թվով 20 հաստիքակազմով՝ այդ թվում սպասարկող անձնակազմը։
Ներկայում ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (Այսուհետ՝ Պետական հիմնարկ) հանդիսանում է․
• Առողջապահության նախարարության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկի՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրով սահմանված առողջապահական հաստատությունների կապիտալ շինարարական ծրագրերի համակարգող մարմինը (նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, շինարարական աշխատանքների վերահսկում, կարիքի գնահատում, հագեցում, ինչպես նաև նշված գործընթացների գնման գործընթացի իրականացում),
• Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից 25.07.2024թ ստորագրված և 30.04.2025թ ուժի մեջ մտած «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագիր» վարկային համաձայնագրով սահմանված արդյունքահեն ծրագրի իրականացնող մարմին,
• Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 28.02.2025թ ստորագրված և 04.11.2025թ ուժի մեջ մտած «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» համաձայնագրով սահմանված արդյունքահեն ծրագրի իրականացնող մարմին,
• Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան-դիմակայուն Սյունիք» ԿԶԵՀ+Հատուկ ներդրումային պատուհան1» ֆինանսական պայմանագրի (վավերացվել է 16.12.2025թ) շրջանակներում բժշկական հաստատությունների հագեցման գործընթացի պատասխանատու մարմին։
Ուստի՝ ներկայում անհրաժեշտություն է առաջացել համալրել Պետական հիմնարկի հաստիքները գործունեության համար անհրաժեշտ թվով 7 մասնագետ/աշխատակիցներով։
Իրավական ակտի ընդունումը կնպաստի Վարկային ծրագրերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների արդյունավետ, պատշաճ որակով իրականացմանը։
-
Duration
30.03.2026 14.04.2026 -
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
-
Status
Views 113
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.