Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն (Այսուհետ՝ Պետական հիմնարկ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության ոլորտի (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները: 1999թ-ից մինչ օրս Պետական հիմնարկի կողմից իրականացվել և դեռևս շարունակվում են Համաշխարհային Բանկի, Եվրասիական Զարգացման Բանկի և այլ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրած վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրագործման գործընթացը։

Ներկայում ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (Այսուհետ՝ Պետական հիմնարկ) հանդիսանում է

        Առողջապահության նախարարության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկի՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրով սահմանված առողջապահական հաստատությունների կապիտալ շինարարական ծրագրերի համակարգող մարմինը (նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, շինարարական աշխատանքների վերահսկում, կարիքի գնահատում, հագեցում, ինչպես նաև նշված գործընթացների գնման գործընթացի իրականացում),

        Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից 25.07.2024թ ստորագրված և 30.04.2025թ ուժի մեջ մտած «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագիր» վարկային համաձայնագրով սահմանված արդյունքահեն ծրագրի իրականացնող մարմին,

        Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 28.02.2025թ ստորագրված և 04.11.2025թ ուժի մեջ մտած «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» համաձայնագրով սահմանված արդյունքահեն ծրագրի իրականացնող մարմին,

        Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան-դիմակայուն Սյունիք» ԿԶԵՀ+Հատուկ ներդրումային պատուհան1» ֆինանսական պայմանագրի (վավերացվել է 16.12.2025թ) շրջանակներում բժշկական հաստատությունների հագեցման գործընթացի պատասխանատու մարմին։

Կարևոր է ընդգծել, որ վերոնշյալ 2 վարկային ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմը տարբերվում է նախկինում տրամադրված վարկային ծրագրերից ֆինանսավորումը կախված է ծրագրերում ամրագրված արդյունքային ցուցանիշների կատարողականից, ինչպես նաև բոլոր միջազգային ծրագրերով նախատեսված չեն գործառնական ծախսեր։

Այս համատեքստում հատկապես կարևոր են իրականացնող մարմնի կարողությունները և անձնակազմի հմտությունները՝ նպատակային ցուցանիշների իրագործումն ապահովելու համար։

Պետական հիմնարկի հաստիքացուցակը հաստատվել է ՀՀ Վարչապետի 2011թ հունիսի 13-ի թիվ 526-Ն որոշմամբ՝ համաձայն որի Պետական հիմնարկում գործում է 20 հաստիք՝ ներառյալ սպասարկող անձնակազմը (2 վարորդ, մաքրուհի և այլն)։

Հաշվի առնելով Պետական հիմնարկի առջև դրված գործառույթները, գնահատելով առկա ռեսուրսները, ինչպես նաև Դոնոր կազմակերպությունների կողմից վարկային ծրագրերի իրականացման պարտադիր համարվող հաստիքների առկայությունը (ծրագրերի պատասխանատուներ, սոցիոլոգ, բնապահպան, գնահատման և մոտիթորինգի մասնագետ և այլն)՝ նպատակահարմար է համարվել իրականացնել Պետական հիմնարկի հաստիքների համալրում։

Պետական հիմնարկի որոշ հաստիքների համալրման կամ փոփոխման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրով սահմանված առողջապահական հաստատությունների կապիտալ շինարարական ծրագրերի պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացման անհրաժեշտությամբ մասնավորապես՝ աշխատանքները ենթադրում են նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, շինարարական աշխատանքների վերահսկում, կարիքի գնահատում, հագեցում և այլն։ Հետևաբար՝

·         դիզայների հաստիքը ապահովելու է մասնագիտական մոտեցում բժշկական հաստատությունների առավել ճշգրիտ, տվյալ տարածքի համար հարմարավետ տեղադիրքի ընտրություն՝ բնակչության որակյալ սպասարկման նպատակով, օգտագործվող շինարարական նյութերի ճիշտ ընտրություն, ինչպես նաև շինարարության ընթացքում ներքին և արտաքին հարդարման շինարարական աշխատանքների վերահսկողություն,

·         շինարարական բաժնի գործառույթները ներառում են տեխնիկական բնութագրերի մշակում, նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթների ստուգում, այդ թվում ՀՀ գործող նորմատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանությանը, շինարարական աշխատանքների և նախագծանախահաշվային փաստաթղթերի վերահսկում։ Ի դեպ կապիտալ շինարարական ծրագրի շրջանակներում բժշկական հաստատություններ են կառուցվում/վերակառուցվում/հագեցվում ՀՀ բոլոր մարզերում, հետևաբար՝ վարորդների առկայությունն անհրաժեշտություն է շինարար/աշխատակիցների տեղափոխումը շինհրապարակ կազմակերպելու համար,

·         հանրային առողջապահության որակի և գնահատման բաժնի մասնագետներն ապահովելու են հիմնարկի՝ որպես բժշկական հաստատությունների կապիտալ շինարարությունների նախագծման և հագեցման մասով պատասխանատու ստորաբաժանման կարողությունները՝ բժշկական հաստատությունների կարիքի գնահատման, վերջիններիս հագեցման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների և գույքի ցանկի նախապատրաստման, ինչպես նաև գնման և տեղում հագեցման մասով (նշված գործընթացներն իրականացվելու են պետական բյուջեի շրջանակում իրականացվող կախիտալ շինարարությունների, ԱԶԲ վարկային ծրագրի, ինչպես նաև «Հայաստան-դիմակայուն Սյունիք» ԿԶԵՀ+Հատուկ ներդրումային պատուհան1» ֆինանսական պայմանագրրի շրջանակներում)։

Ուստի՝ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Պետական հիմնարկի վրա դրված պատասխանատու գործունեությունն առավել արդյունավետ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ և պատշաճ որակով իրականացնելու անհրաժեշտությամբ։

Ներկայացվում է նաև ծրագրերի շրջանակներում Պետական հիմնարկի իրավասությունների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև Պետական հիմնարկի գործունեության մասին տեղեկատվությունը։

Նախագծի շրջանակներում փոփոխվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 13-ի թիվ 526-Ն որոշման նախաբանը՝ նախագիծը համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին, համաձայն որոնց՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

2 Առաջարկվող կարգավորումների բնույթը:

Նոր հաստիքացուցակի համաձայն իրականացվել է ընդհանուր թվով 9 հաստիքի փոփոխություն (ծրագրերի պատասխանատու՝ 2 հաստիք, ծրագրերի համակարգողի օգնական, բժշկական սարքավորումների մասնագետ, նախահաշվորդ, դիզայներ, մոնիտորինգի և գնահատման մասնագետ, սոցիոլոգ, բնապահպան), որից 7 հաստիք ավելացել է, իսկ 2 հաստիք անվանափոխվել է (հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ/տնօրենի տեղակալ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ)։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

4 Ակնկալվող արդյունքը

           Իրավական ակտի ընդունումը կնպաստի ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների, Վարկային ծրագրերի արդյունավետ, պատշաճ որակով իրականացմանը։

5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Իրավական ակտի նախագիծը առընչվում է և բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշումից, որի հավելված 1-ով հաստատված են ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագիրը, որում հստակ սահմանված են նախարարությունների կողմից իրականացվող/ելիք միջոցառումները։

ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությանըմասնավորապես՝ ռազմավարության 13-րդ կետի (Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգով նախատեսված առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրում): «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագիր» վարկային համաձայնագրի իրականացումը անմիջապես բխում է վերը նշված ռազմավարության սկզբունքներից, իսկ ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ-ը սահմանված է որպես վարկային ծրագրի իրականացնող մարմին։

6․ Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ

     Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումներ չեն կատարվելու։

  • Տևողություն

    30.03.2026 14.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 116

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: