30.03.2026
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 29-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին՝ այն դեպքում, եթե Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն դիվանագիտական ծառայության պաշտոնը արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով համալրվում է դիվանագիտական ակադեմիայում պատրաստում անցած և բարձր ցուցանիշներով ավարտած անձանց կողմից (քանի որ դիվանագիտական ակադեմիայում ուսուցանելը ենթադրում է, որ դիվանագիտական ակադեմիայում պատրաստում անցած և բարձր ցուցանիշներով ավարտած անձինք պաշտոնի նշանակման համար գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում են անցել և որակավորման քննություններ են հանձնել)։
Նախագծի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փորձաշրջանի նշանակումը կարող է խնդրահարույց լինել նաև այն դեպքում, եթե նախագծի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը ենթադրում է որակավորման քննություններ։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է Նախագծի 29-րդ հոդվածի 1-ին մասում «մինչև վեց ամիս փորձաշրջանով» բառերից հետո ավելացնել «, բացառությամբ դիվանագիտական ծառայության պաշտոնը սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համապատասխան համալրվելը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերի» բառերով։