«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Իրավունքի պաշտպանության գրասենյակ ՀԿ 22.03.2026 09:59:36 | «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին։ Նախագծով սահմանված կարգավորումների համաձայն գրեթե ցանկացած ժամանակ կարող է կազմակերպվել դիվանագետի ատեստավորում և սուբյեկտիվ որոշումների հիման վրա քննարկել դիավանագետի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը և անհամապատասխանության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո լուծել դիվանագետի հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը։ Հարկ է ընդգծել, որ պարտադիր ատեստավորման վերաբերյալ կարգավորումները տարիներ առաջ արդեն իսկ հանվել են «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներից։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է Նախագծի՝ 1) 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը հանել, 2) 34-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, 18-րդ հոդվածի 6-րդ մասի 2-8-րդ կետերում և 7-րդ մասի 4-10-րդ կետերում նշված դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող դիվանագետի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու» բառերը, 3) 37-րդ հոդվածի 1-ին մասի «դիվանագետի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու» բառերը փոխարինել «դիվանագիտական աստիճան շնորհելու» բառերով։ |
||||
| 2 | Իրավունքի պաշտպանության գրասենյակ ՀԿ 22.03.2026 10:02:55 | «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին։ Նախագծով սահմանված կարգավորումների համաձայն գրեթե ցանկացած ժամանակ կարող է կազմակերպվել դիվանագետի ատեստավորում և սուբյեկտիվ որոշումների հիման վրա քննարկել դիավանագետի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը և անհամապատասխանության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո լուծել դիվանագետի հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը։ Հարկ է ընդգծել, որ պարտադիր ատեստավորման վերաբերյալ կարգավորումները տարիներ առաջ արդեն իսկ հանվել են «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներից։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է Նախագծի՝ 1) 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը հանել,
2) 34-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, 18-րդ հոդվածի 6-րդ մասի 2-8-րդ կետերում և 7-րդ մասի 4-10-րդ կետերում նշված դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող դիվանագետի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու» բառերը,
3) 37-րդ հոդվածի 1-ին մասի «դիվանագետի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու» բառերը փոխարինել «դիվանագիտական աստիճան շնորհելու» բառերով։ |
||||
| 3 | Իրավունքի պաշտպանության գրասենյակ ՀԿ 30.03.2026 22:49:41 | «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 29-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին՝ այն դեպքում, եթե Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն դիվանագիտական ծառայության պաշտոնը արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով համալրվում է դիվանագիտական ակադեմիայում պատրաստում անցած և բարձր ցուցանիշներով ավարտած անձանց կողմից (քանի որ դիվանագիտական ակադեմիայում ուսուցանելը ենթադրում է, որ դիվանագիտական ակադեմիայում պատրաստում անցած և բարձր ցուցանիշներով ավարտած անձինք պաշտոնի նշանակման համար գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում են անցել և որակավորման քննություններ են հանձնել)։ Նախագծի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փորձաշրջանի նշանակումը կարող է խնդրահարույց լինել նաև այն դեպքում, եթե նախագծի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը ենթադրում է որակավորման քննություններ։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է Նախագծի 29-րդ հոդվածի 1-ին մասում «մինչև վեց ամիս փորձաշրջանով» բառերից հետո ավելացնել «, բացառությամբ դիվանագիտական ծառայության պաշտոնը սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համապատասխան համալրվելը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերի» բառերով։ |