Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Դիվանագիտական ծառայության մասինօրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ոլորտում առաջացած խնդիրների լուծման, օրենսդրական կարգավորումներ պահանջող ու գործնականում հայտնաբերված տարաբնույթ բացերի, իրավական անորոշությունների կարգավորման, ինչպես նաև իրավական տեխնիկայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: 

 «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվում է կատարել փոփոխություն և դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնը սահմանել որպես վարչական պաշտոն:

  • Обсуждалось

    17.03.2026 - 07.04.2026

  • Тип

    Закон

  • Область

    Международные отношения

  • Министерство

    Министерство иностранных дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 699

Принт

Предложения

Իրավունքի պաշտպանության գրասենյակ ՀԿ

30.03.2026

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 29-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին՝ այն դեպքում, եթե Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն դիվանագիտական ծառայության պաշտոնը արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով համալրվում է դիվանագիտական ակադեմիայում պատրաստում անցած և բարձր ցուցանիշներով ավարտած անձանց կողմից (քանի որ դիվանագիտական ակադեմիայում ուսուցանելը ենթադրում է, որ դիվանագիտական ակադեմիայում պատրաստում անցած և բարձր ցուցանիշներով ավարտած անձինք պաշտոնի նշանակման համար գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում են անցել և որակավորման քննություններ են հանձնել)։

Նախագծի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փորձաշրջանի նշանակումը կարող է խնդրահարույց լինել նաև այն դեպքում, եթե նախագծի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը ենթադրում է որակավորման քննություններ։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է Նախագծի 29-րդ հոդվածի 1-ին մասում «մինչև վեց ամիս փորձաշրջանով» բառերից հետո ավելացնել «, բացառությամբ դիվանագիտական ծառայության պաշտոնը սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համապատասխան համալրվելը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերի» բառերով։ 

Իրավունքի պաշտպանության գրասենյակ ՀԿ

22.03.2026

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին։

Նախագծով սահմանված կարգավորումների համաձայն գրեթե ցանկացած ժամանակ կարող է կազմակերպվել դիվանագետի ատեստավորում և սուբյեկտիվ որոշումների հիման վրա քննարկել դիավանագետի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը և անհամապատասխանության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո լուծել դիվանագետի հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը։

Հարկ է ընդգծել, որ պարտադիր ատեստավորման վերաբերյալ կարգավորումները տարիներ առաջ արդեն իսկ հանվել են «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներից։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է Նախագծի՝

1)   41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը հանել,

2)   34-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, 18-րդ հոդվածի 6-րդ մասի 2-8-րդ կետերում և 7-րդ մասի 4-10-րդ կետերում նշված դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող դիվանագետի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու» բառերը,

3)  37-րդ հոդվածի 1-ին մասի «դիվանագետի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու» բառերը փոխարինել «դիվանագիտական աստիճան շնորհելու» բառերով։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: