<<Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին>> համաձայնագրի նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
Հայ-բուլղարական համագործակցությունն արդյունավետ զարգացման զգալի ներուժ ունի նաև՝ պայմանավորված Բուլղարիայի որպես ԵՄ Խորհրդում նախագահող երկրի և ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ և լիարժեք իրականացմամբ:
Հայաստանի և Բուլղարիայի միջև ավտոմոբիլային փոխադրումները կանոնակարգվում են 1995թ. ապրիլի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» Համաձայնագրի պահանջներին համաձայն, որի շրջանակներում յուրաքանչյուր տարվա համար երկու երկրների միջև փոխանակվում են 300 հատ բեռնափոխադրումների թույլտվությունների բլանկ: Երկու երկրների միջև կանոնավոր ուղևորափոխադրումները բացակայում են:
Բուլղարական կողմն առաջարկել է 2018թ. համար նախնական քվոտաները կողմերի համար սահմանել 300-ական՝ առանց ճանապարհային տուրքի, իսկ բուլղար բեռնափոխադրողների համար թույտվություններն ավելացնել մինչև 800-ի, 2019թ. համար սահմանել 1000 թույլտվություն՝ նկատի ունենալով “Պարսից Ծոց – Սև Ծով” միջանցքի հնարավոր բացման և որպես արդյունք՝ բազմակողմ բեռնափոխադրումների խթանման հանգամանքը:
Հաշվի առնելով, որ 2015թ. հունվարի 1-ից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանը, իսկ Բուլղարիան 2007թ. հունվարի 1-ից հանդիսանում է Եվրոպական միության անդամ-պետություն` անհրաժեշտություն է առաջացել երկու երկրների միջև քննարկել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին նոր համաձայնագրի նախագիծ:
Բուլղարական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել ստորագրել համաձայնագիրը առաջիկա Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում:
Նոր Համաձայնագրի ստորագրմամբ կդադարի 1995թ. ապրիլի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» Համաձայնագրի գործողությունը:
Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի միջև գործում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին» 1999թ. դեկտեմբերի 1-ին ստորագրված համաձայնագիրը:
-
Discussed
29.06.2018 - 15.07.2018
-
Type
International treaties
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 8632
Print