Add to favourites

<<Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին>> համաձայնագրի նախագիծ

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը` այսուհետ Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով իրականացնել երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հարաբերություններին ուղղված համագորգակցության զարգացումը, ինչպես նաև ուղղված երկու երկրների միջև ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանը և իրենց տարածքով տարանցմամբ,

համաձայնվեցին հետևյալի մասին`

 

ԲԱԺԻՆ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1

Կիրառում

 

  1. Սույն Համաձայնագրի համապատասխան՝ ավտոմոբիլային ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները իրականացվում են Պայմանավորվող կողմերի միջև դրանց     տարածքով տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ երկրներ և այդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցներով՝ գրանցված Բելառուսի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում:
  2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային Համաձայնագրերից բխող Պայմանավորվող կողմերի իրավունքները և պարտավորվածությունները:

 

 

Հոդված 2

Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրում`

  1. «Բեռնափոխադրող» Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրականացնում է ուղևորների կամ բեռների միջազգային փոխադրումները` պահպանելով ազգային օրենսդրության պահանջները:
  2. «Տրանսպորտային միջոց»՝ ավտոտրանսպորտային միջոց.
  • առանձին կամ տրանսպորտային միջոցների համակցում,
  • նախատեսված ուղևորների կամ բեռների ավտոմոբիլային փոխադրման համար,
  • փոխադրողների տրամադրության տակ գտնվող` որպես վերջինիս սեփականություն, կամ նրա կողմից վարձակալած, կամ ձեռքբեռված` ըստ վարձակալության պայմանագրի:
  1. «Գրանցում»՝ ճանապարհների վրա ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար վարչական թույլտվություն` ներառյալ դրա նույնականացումը, և վերջինիս սերիական համարի տրամադրում` հայտնի որպես գրանցման համար:
  2. «Փոխադրում»՝ բեռնված կամ ոչ բեռնված, ուղևորներով կամ առանց ուղևորների ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխում, նույնիսկ եթե ավտոտրանսպորտային միջոցը, կցասայլը կամ կիսակցորդը կամ ավտոբուսը ճանապարհի մի մասը փոխադրվում է գնացքով կամ նավով:
  3. «Կաբոտաժ»՝ Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում բեռնման և բեռնաթափման կետերի միջև փոխադրում (ուղևորափոխադրումների համար՝ նստեցում և իջեցում), որն իրականացնում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված փոխադրողը:
  4. «Փոխադրում սեփական միջոցների հաշվին»՝ ուղևորների և բեռների փոխադրում, որը նախատեսված է բացառապես սեփական տնտեսասկան գործունեության համար կամ բխող սեփական տնտեսասկան գործունեությունից, կամ իր ծառայողների սպասարկման համար, կամ իր սոցիալական նպատակների համաձայն առանց վճարման այդ կազմակերպության անդամների փոխադրման համար կատարյալ նպատակով կատարվող ոչ առևտրային կազմակերպության կողմից, եթե.
  • տրանսպորտային գործունեությունը հանդիսանում է միայն օժանդակ գործունեություն տվյալ ձեռնարկության կամ կազմակերպության համար,
  • օգտագործվող տրանսպորտային միջոցները հանդիսանում են ձեռնարկության կամ կազմակերպության սեփականություն, կամ վարձակալված կամ ձեռքբերված են ըստ երկարաժամկետ պայմանագրի կամ լիզինգի պայմանագրի և դրանց կառավարող վարորդը հանդիսանում է ձեռնարկության կամ կազմակերպության անձնակազմի անդամը:
  1. «Համակցված փոխադրում»՝ բեռների փոխադրում, որի ժամանակ ավտոմեքենան, կցասայլը, կիսակցորդը, փոխարինվող թափքը կամ բեռնարկղը` քարշակով կամ առանց քարշակ, փոխադրվում է ճանապարհովով  սկզբնական և վերջնական փուլում, իսկ մնացած հատվածը` երկաթուղային կամ ջրային տրանսպորտով:
  2. «Պայմանավորվող կողմի տարածք»՝ համապատասխանաբար Բուլղարիայի Հանրապետության տարածք և Հայաստանի Հանրապետության տարածք:
  3. «Գրանցման երկիր»՝ Պայմանավորվող կողմի տարածքը, որտեղ գրանցված են փոխադրողը և ավտոտրանսպորտային միջոցը:
  4. «Ընդունող կողմ»՝ Պայմանավորվող կողմի տարածք, որտեղ չգրանցված փոխադրողը չգրանցված ավտոտրանսպորտային միջոցով տվյալ տարածքում իրականացնում է փոխադրում:
  5. «Ավտոբուս»՝ ավտոտրանսպորտային միջոց, որը կառուցված և սարքավորված է իննից ավելի ուղևորների փոխադրման համար՝ ներառյալ վարորդը:
  6. «Կանոնավոր ուղևորափոխադրումներ»՝ ուղևորների փոխադրում համաձայնեցված երթուղով, ժամանակացույցով և սահմանված սակագներով: Ուղևորներին նստեցնում և իջեցնում են նախապես որոշված կանգառներում, և փոխադրումը հասանելի է բոլորի համար` անկախ նրանից, որ որոշ դեպքերում անհրաժեշտ է նախօրոք ամրագրում:

Անկախ նրանից, թե ով է հանդիսանում կազմակերպման փոխադրողը, կանոնավոր ուղևորափոխադրումներն են համարվում նաև ուղևորների հատուկ խմբերի փոխադրում, առանց այլ խմբերի ուղևորների թույլատրության, եթե փոխադրման այդ ծառայությունը համապատասխանում է նշված չափանիշին: Այդպիսի ծառայությունը կոչվում է «կանոնավոր երթուղու մասնագիտացված ուղևորափոխադրում»:

  1. «Ճոճանակային փոխադրումներ»՝ փոխադրման ծառայություն, որն իրականացվում է փոխադրման նպատակով մի քանի երթերով ուղիղ և հետադարձ ուղղություններով` նախապես ձևավորված ուղևորների խմբերից մեկնման նույն վայրից նշանակման նույն վայրը: Ավտոբուսի ուղիղ երթով նշանակման վայր տեղափոխված ուղևորներից ձևավորված խմբերից յուրաքանչյուրը վերադարնում է մեկնման վայր, որտեղ կատարվել է նստեցում հետադարձ երթերից մեկի ժամանակ: «Մեկնման կետ» և «նշանակման կետ» արտահայտությունների տակ պետք է հասկանալ վայր, որտեղ սկսում է և, համապատասխանաբար, վերջանում է փոխադրումը, ինչպես նաև դրանցից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակեցված կետեր:

Ճոճանակային փոխադրումների առաջին հետադարձ երթը և վերջին ուղիղ երթը իրականացվում են դատարկ վազքի միջոցով:

Ծառայությունը համարվում է ճոճանակային անկախ այն հանգամանքից, որ որոշ ուղևորները վերադարնում են այլ խմբի կազմում և, անկախ այն հանգամանքից, որ մեկնման կետ առաջին երթը և նշանակման կետ վերջին երթը իրականացվում են դատարկ վազքի միջոցով: Այդպիսի փոխադրումները կոչվում են «հետադարձ ճոճանակային փոխադրումներ»:

Ճոճանակային փոխադրումների ծառայությունը, որի ընթացքում նշանակման կետում ապահովվում է ուղևորների կեցության առնվազն 80 տոկոսը, կոչվում է «կեցությամբ ճոճանակային փոխադրումներ»:      

  1. «Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ»՝ փոխադրման այդպիսի ծառայություն, որը չի համապատասխանում ոչ «կանոնավոր ուղևորափոխադրումներ»-ի մասին սահմանմանը,                 ոչ «ճոճանակային փոխադրումների»-ի մասին սահմանմանը:
  2. «Հսկող փաստաթուղթ»՝ ավտոբուսների համար ուղևորների ցանկ, որի նմուշը համաձայնեցվում և հաստավում է Խառը հանձնաժողովի կողմից` համաձայն հոդված 15-ի:
  3. «Թույլտվություն»՝ իրենց գործող օրենսդրությանը համաձայն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից տրված փոաստաթուղթ, որն իրավունք է տալիս իրականացնել ուղևորների և բեռների փոխադրում սույն Համաձայնագրով նախատեսված ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով:

 

 

ԲԱԺԻՆ 2

ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

Հոդված 3

Կանոնավոր երթերով ուղևորափոխադրումներ

 

  1. Երկու երկրների միջև, ինչպես նաև դրանց տարածքով տարանցմամբ կանոնավոր երթերով ավտոբուսներով ուղևորափոխադրումները իրականացվում են թույլտվությունների առկայության դեպքում` մեկնման, նշանակման և տարանցման երկրի իրավասու մարմինների կողմից տրվող:
  2. Թույլտվության տրման հայտը ներկայացվում է փոխադրողի գրանցման երկրի իրավասու մարմին: Եթե իրավասու մարմինը հավանությանն առժանացնի հայտը, ապա այն ուղարկվում է այլ Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին:

15-րդ Հոդվածի համաձայն ստեղծված Խառը հանձնաժողովը որոշում է թե որ ձևով պետք է ներկայացված լինի թույլտվության տրման հայտը, համաձայնեցման կարգը, ինչպես նաև պահանջվող ուղեկցական փոստաթղթերը:

  1. Թույլտվությունները տրվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների փոխադարձ համաձայնեցմամբ:

Տրման թույլտվությունը կամ թույլտվության տրման մերժումը ընդունվում է ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, եթե չկան հատուկ պայմաններ:

  1. Աշխատանքի պահանջների փոփոխությունները և ծառայության զրոյացումը լուծվում են 2-րդ և 3-րդ կետերում նշված ընթացակարգերի համաձայն:

Եթե ծառայության պահանջարկը դադարեցվի, ապա փոխադրողը իրավունք ունի հրաժարվել դրա ներկայացումից` ծանուցելով այդ մասին թույլտվությունը տրամադրող իրավասու մարմնին ոչ ուշ, քան դրա կասեցումից երեք շաբաթ շուտ:

 

 

Հոդված 4

Ճոճանակային փոխադրումներ

 

  1. Ավտոբուսներով իրականացվող ուղևորների կեցությամբ և առանց կեցության ճոճանակային փոխադրումները ենթարկված են թույլտվությունների առկայության դեպքում` տրվող մեկնման, նշանակման և տարանցման երկրի իրավասու մարմինների կողմից:
  2. Թույլտվության տրման հայտը ներկայացվում է փոխադրողի գրանցման երկրի իրավասու մարմին:

15-րդ Հոդվածի համաձայն ստեղծված Խառը հանձնաժողովը որոշում է թե որ ձևով պետք է ներկայացված լինի թույլտվության տրման հայտը, համաձայնեցման կարգը, ինչպես նաև պահանջվող ուղեկցական փոստաթղթերը:

  1. Խառը հանձնաժողովը կարող է սահմանել նաև ավելի արդիականացված ռեժիմ ճոճանակային փոխադրումների համար:

 

Հոդված 5

Ոչ կանոնավոր փոխադրումներ

 

  1. Երկու Պայմանավորվող կողմերի միջև և դրանց տարածքներով տարանցմամբ որ կանոնավոր ուղևորափոխադրումները իրականացվում են առանց թույլտվությունների:
  2. Ուղևորների ոչ կանոնավոր փոխադրումները պետք է ապահովված լինեն հսկող փաստաթղթով: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման և հսկող փաստաթղթի օգտագործման պահանջները և բովանդակությունը սահմանվում են 15-րդ Հոդվածում սահմանված Խառը հանձնաժողովի կողմից:
  3. Սեփական միջոցների հաշվին ավտոբուսով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է ուղեկցվեն փաստաթղթով, որի տրման պայմանները, օգտագործումը և բովանդակությունը սահմանվում են 15-րդ Հոդվածով սահմանված Խառը հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 6

Ուղևորափոխադրումների ընդհանուր դրույթները

 

  1. Փոխադրման թույլտվությունները տրամադրվում են փոխադրողի անունով՝ առանց այլ փոխադրողին դրանց փոխանցման իրավունքի:
  2. Կաբոտաժային ուղևորափոխադրումների իրականացումը արգելված է: Տարածաշրջանային ուղևորությունները, որոնք կազմակերպված են միայն ուղևորների խմբի համար՝ տեղափոխված որոշակի վայր միևնույն փոխադրողի կողմից, չեն համարվում կաբոտաժային, եթե դրանք մուտքագրված են ուղևորային ցանկի մեջ:
  3. Թույլտվության տրամադրման պահանջից ազատվում են փոխադրումների հետևյալ տեսակները.
    • նոր ձեռքբերված ավտոբուսի տեղափոխումը,
    • վնասված և շարքից դուրս եկած ավտոբուսների տեղափոխում,
    • միջազգային փոխադրման ժամանակ շարքից դուրս եկած ավտոբուսը փոխարինելու նպատակով դատարկ վազքով ուղարկված ավտոբուսը, ինչպես նաև վերանորոգումից հետո շարքից դուրս եկած ավտոբուսի վերադարձը:

  

 

ԲԱԺԻՆ 3

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

Հոդված 7

Թույլտվությունների համակարգ

 

  1. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված փոխադրողները թույլտվությունների տրամադրման համաձայնեցված համակարգի հիման վրա կարող են ձեռնարկել.

ա/ երկու Պայմանավորվող կողմերի տարածքների միջև փոխադրումներ և դրանց տարածքով տարանցիկ փոխադրումներ,

բ/ դեպի երրորդ երկրներ / երրորդ երկներից փոծադրումներ:

  1. Կաբոտաժը թույլատրվում է միայն ընդունող կողմի հատուկ թույլտվության առկայության դեպքում:

 

Հոդված 8

Թույլտվություններից ազատում

 

  1. Որպես 7-րդ Հոդվածի բացառություն, ստորև նշված փոխադրումների տեսակները ազատվում են թույլտվությունների տրամադրումից.
    • տրանսպորտային միջոցներով փոխադրումը, որոնց առավելագույն թույլատրելի քաշը՝ այդ թվում կցասայլակների հետ միասին, կազմում է 6 տոննայից ոչ ավել, կամ օգտակար առավելագույն թույլատրելի բերը՝ այդ թվում կցասայլակները, չեն գերազանցում 3,5 տոննա,
    • թռիչքների շեղման ծայրահեղ դեպքերում դեպի օդանավակայան/օդանավակայանից առաքված ոչ կանոնավոր բեռնափոխադրումները,
    • վնասված և շարքից դուրս եկած ավտոտրանսպորտային միջոցները, ինչպես նաև վերանորոգման կարիք ունեցող ավտոտրանսպորտային միջոցները,
    • այլ երկրում շարքից դուրս եկած ավտոտրանսպորտային միջոցը փոխարինելու նպատակով դատարկ վազքով ուղարկված ավտոտրանսպորտային միջոցը, ինչպես նաև վերանորոգումից հետո շարքից դուրս եկած ավտոտրանսպորտային միջոցի վերադարձը,
    • առաջին օգնության ցուցաբերման համար բեռնափոխադրումը և, հատկապես, բնական աղետների և մարդասիրական օգնության ժամանակ,
    • տոնավաճարների և ցուցահանդեսների համար բանաստեղծությունների և արվեստի առարկաների փոխադրումը, կամ ոչ առևտրային նպատակներով,
    • ոչ առևտրային նպատակների համար ռեկվիզիտի, պատկանելիությունների և մինչ ու հետո թատրոնային, երաժշտական, կինեմատոգրաֆիական, սպորտային կամ կրկեսային ներկայացումը, կենդանիների, տոնավաճարների, ինչպես նաև ռադիոհաղորդումների ձայնագրման, կամ կինեմատոգրաֆիական կամ հեռուստատեսային արտադրանքի փոխադրումը,
    • նոր ձեռքբերված ավտոտրանսպորտային միջոցների փոխադրումը,
    • հանգուցյալների աճյունների փոխադրումը,
    • տարաբնակեցման ժամանակ շարժական ունեցվածքի փոխադրումը,
    • փոստային փոխադրումները:
  2. 15-րդ Հոդվածի համաձայն ստեղծված Խառը հանձնաժողովը կարող է ազատել թույլտվություն ստանալու պարտականությունից նաև փոխադրումների այլ տեսակները՝ որոշակի ուղղություններով առանձին կամ բոլոր տեսակների բեռների:

 

 

    Հոդված 9

Թույլտվություններից ազատման պահանջներ

 

  1. Երկու Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները ամեն տարի փոխանակվում են թույլատրությունների (քվոտաների) որոշակի քանակով:
  2. Տեղական փոխադրողներին թույլտվությունները տրամադրվում են իրավասու մարմնի կամ կազմակերպության կողմից՝ լիազորված նշված մարմնի կողմից:
  3. Թույլտվությունները տրամադրվում են փոխադրողի անունով՝ առանց այլ կողմին դրանց փոխանցման իրավունքի:
  4. Թույլտվությունները ուժի մեջ են մեկ տրանսպորտային միջոցի համար: Թույլտվությունները տրամադրվում են մինչ հաջորդ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը վավերականության ժամկետով:
  5. 15-րդ Հոդվածի համաձայն ստեղծված Խառը հանձնաժողովը 7-րդ Հոդվածի համապատասխան համաձայնեցնում է թույլտվությունների քանակը և տեսակը, որոնցով ամեն տարի փոխարինվում են Պայմանավորվող կողմերը, ինչպես նաև թույլտվությունների տրամադրումը կարգավորող բոլոր այլ պայմանները:

 

 

ԲԱԺԻՆ 4

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 10

Գանձումների և հարկերի հավաքագրում

 

  1. Տրանսպորտային միջոցի սովորական տարայում պահպանվող վառելանյութը` արտադրողի կողմից ներկառուցված և նախատեսված տրանսպորտային միջոցի երթևեկության և շահագործման համար, ինչպես նաև փոխադրման ժամանակ շահագործման համար անհրաժեշտ քանակով քսանյութերը ազատված են մաքսային տուրքերի վճարումից ենդունող կողմի տարածքում` եթե պահպանված են մաքսային օրենսդրության պահանջները:
  2. Մեկ Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցները թույլտվության առկայության դեպքում ազատվում են այլ Պայմանավորվող կողմի տարածքում գործող ճանապարհային գանձումներից:

 

 

Հոդված 11

Քաշը և չափը

 

  1. Ավտատրանսպորտային միջոցի առավելագույն թույլատրելի քաշը, բեռնվածքի առանցքը և չափերը չպետք է գերազանցեն ընդունող կողմի տարածքում գործող գրանցման փաստաթղթերում նշված, ինչպես նաև սահմանային թույլատրելի ցուցանիշերը:
  2. Աոտոտրանսպորտային միջոցների փոխադրումները, որոնց քաշը, չափերը և բեռը գերազանցում են ընդունող երկրում թույլատրելի սահմանները, իրականացվում են գործող ազգային օրենսդրության համաձայն:

 

  Հոդված 12

Սարքավորում և այլ բնութագրեր

 

  1. Վտանգավոր կամ շուտ փչացող բեռներ փախադրող ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված և սարքավորված լինեն Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրման մասին եվրոպական Համաձայնագրի /ДОПОГ/ և Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդ փոխադրումների համար նախատեսված հատուկ ավտոտրանսպորտային միջոցների մասին Համաձայնագրի /СПС/ պահանջներին համապատասխան:
  2. Ավտոտրանսպորտային միջոցի աշխատանքի շարունակականության և անձնակազմի հանգսի վերահսկման նպատակով օգտագործված սարքավորումը պետք է համապատասխանի Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի ռեժիմի մասին եվրոպական Համաձայնագրի /ЕСТР/ դրույթներին:
  3. Սույն Համաձայնագրի շրջանակներում Պայմանավորվող կողմերը պարտավորվում են աջակցել շրջակա միջավայրի անվտանգության և պահպանության չափանիշերին համապատասխանող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմանը:

 

 

Հոդված 13

Վերահսկում

 

Փոխադրումը իրականացնելու նպատակով սույն Համաձայնագրով պահանջվող փաստաթղթերը պետք է առկա լինեն ավտոտրանսպորտային միջոցում և ներկայացվեն վերահսկում իրականացնող ծառայողների պահանջով:

 

 

Հոդված 14

Փոխադրողների պարտականություններ և պատժամիջոցներ

 

  1. Գտնվելով ընդունող կողմի տարածքում, Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողները պարտավոր են հետևել ճանապարհային երթևեկության կանոնները, մաքսային օրենքները և այլ պայմանները և սահմանափակումները, եթե այդպիսինները գործում են դրա տարածքում, ներքին օրենսդրությունից և այլ երկկողմ պայմանագրերից բխող պարտավորությունները, ինչպես նաև սույն Համաձայնագրից և բազմակողմ համաձայնագրերից բխող պարտավորությունները:
  2. Ընդունող կողմի տարածքում և համապատասխան իշխանությունների խնդրանքով թույլ տված լուրջ կամ համակարգային խախտումների դեպքում գրանցման երկրում իրավասու մարմինները իրավասու են ձեռնարկել հետևյալ վարչական գործողություններ.
  • Զգուշացում,
  • Պայմանավորղ կողմի տարածք հասանելիության արգելք, որտեղ թույլ է տվել/թույլ են տվել խախտումը/խախտումները:

Հատուկ լուրջ դեպքերում ընդունող երկրի իրավասու մարմինը կարող է խախտողին ժամանակավորապես արգելել հասանելիությունը իր տարածք` ակնկալելով գրանցման երկրի իրավասու մարմնի որոշմանը:

Պայմանավորվող կողմերը տեղեկացնում են միմյանց ընդունված որոշումների մասին:

 

 

Հոդված 15

Համագործակցություն և Խառը հանձնաժողով

 

  1. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները ընդունում են անհրաժեշտ քայլեր սույն Համաձայնագրի կատարման և կիրառման և օգտակար տեղեկատվության փոխադարձ փոխանակման նպատակով: Իրավասու մարմինները ժամանակին տեղեկացնում են միմյանց ազգային օրենսդրությունում փոփոխությունների կատարման մասին` կարգավորող սույն Համաձայնագրի կիրառմանն առնչվող իր տարածքում փոխադրողների պարտականությունները:

Սույն Համաձայնագրի կատարման նպատակով իրավասու մարմինները փոխադարձ աջակցություն են ցուցաբերում միմյանց:

  1. Համաձայն կետ 1-ի կստեղծվի Խառը հանձնաժողով` ներառելով ներկայացուցիչներ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմերից:

Խառը հանձնաժողովը պարտավորություն է կրում սույն Համաձայնագրի կատարման               և բոլոր հարցերի քննարկման/լուծման համար` ներառյալ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում Պայմանավորվող կողմերի միջև հարաբերություններինն առնչվող վեճերն ու տարաձայնությունները` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

 

ԲԱԺԻՆ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 16

Իրավասու մարմիններ

 

Համապատասխան սույն Համաձայնագրի` իրավասու մարմիններն են հանդիսանում`

Բուլղարիայի Հանրապետության կողմից` Տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարարությունը,

Հայաստանի Հանրապետության կողմից` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:   

Իրավասու մարմնի անվանման փոփոխման դեփքում, Պայմանավորվող կողմերը ծանուցում են միմյանց այդ մասին դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 17

Փոփոխությունների և լրամշակումների կատարում

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրամշակումներ, որոնք ձևակերպվում են դրա անբաժանելի մասը հանդիսացող Արձանագրություններով և ուժի մեջ են մտնում 18-րդ հոդվածի դրույթների համաձայն:

 

Հոդված 18

Համաձայնագրի ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը

 

  1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում երկրորդ դիվանագիտական նոտայի ստացման օրվանից երեսուն օր հետո, որով Պայմանավորվող կողմերը ծանուցում են միմյանց Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
  2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ 1995 թվականի ապրիլի 10-ին քաղաք Սոֆիայում Բուլղարիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրած Համաձայնագիրը կորցնում է իր ուժը:
  3. Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ, ընդ որում` Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իրավասու է չեղյալ հայտարարել այն գրավոր կերպով: Համաձայնագրի գործունեությունը դադարեցվում է դիվանագիտական նոտայի ստացման օրվանից վեց ամիս հետո, որով այլ Պայմանավորվող կողմը ծանուցում է ակտի չեղարկման մասին:

Կատարված է ………………..  ……………….. երկու բնօրինակով` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի տեքստերի մեկնաբանման ընթացքում տարաձայնությունների ծագման դեպքում, նախընտրությունը տրվում է ռուսերեն լեզվով տեքստին:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԿՈՂՄԻՑ                           ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԿՈՂՄԻՑ

  • Discussed

    29.06.2018 - 15.07.2018

  • Type

    International treaties

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8639

Print