Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին>> համաձայնագրի նախագիծ

Հայ-բուլղարական համագործակցությունն արդյունավետ զարգացման զգալի ներուժ ունի նաև՝ պայմանավորված Բուլղարիայի որպես ԵՄ Խորհրդում նախագահող երկրի և ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ և լիարժեք իրականացմամբ:     

Հայաստանի և Բուլղարիայի միջև ավտոմոբիլային փոխադրումները կանոնակարգ­վում են 1995թ. ապրիլի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետու­թյան կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխա­դրում­ների մասին» Համաձայնագրի պահանջներին համաձայն, որի շրջանակներում յուրաքանչյուր տարվա համար երկու երկրների միջև փոխանակվում են 300 հատ բեռնափոխադրումների թույլտվու­թյունների բլանկ: Երկու երկրների միջև կանո­նավոր ուղևորա­փոխա­դրում­ները բացակայում են:

Բուլղարական կողմն առաջարկել է 2018թ. համար նախնական քվոտաները կողմերի համար սահմանել 300-ական՝ առանց ճանապարհային տուրքի, իսկ բուլղար բեռնափոխադրողների համար թույտվություններն ավելացնել մինչև 800-ի, 2019թ. համար սահմանել 1000 թույլտվություն՝ նկատի ունենալով “Պարսից Ծոց – Սև Ծով” միջանցքի հնարավոր բացման և որպես արդյունք՝ բազմակողմ բեռնափոխադրումների խթանման հանգամանքը:

Հաշվի առնելով, որ 2015թ. հունվարի 1-ից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանը, իսկ Բուլղարիան 2007թ. հունվարի 1-ից հանդիսանում է Եվրոպական միության անդամ-պետություն` անհրաժեշտություն է առաջացել երկու երկրների միջև քննարկել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին նոր համաձայնագրի նախագիծ:

Բուլղարական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել ստորագրել համաձայնագիրը առաջիկա Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում:

Նոր Համաձայնագրի ստորագրմամբ կդադարի 1995թ. ապրիլի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետու­թյան կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխա­դրում­ների մասին» Համաձայնագրի գործողությունը:

Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի միջև գործում է նաև  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին» 1999թ. դեկտեմբերի 1-ին ստորագրված համաձայնագիրը:

  • Քննարկվել է

    29.06.2018 - 15.07.2018

  • Տեսակ

    Միջազգային պայմանագիր

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8629

Տպել