Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 177-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-490-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի կանոնադրությունը, նկարագրությունն ու խորհրդանիշը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1845-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 177-Ն որոշումը

  • Discussed

    09.03.2026 - 24.03.2026

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 284

Print

Suggestions

Դավիթ Տուրյան

11.03.2026

Հաշվի առնելով, որ ներկայացված նախագծից բխում է Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայության տնօրենի կողմից համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, որով կկարգավորվեն նույն հարաբերությունները, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը այլևս իրավասու չէ կարգավորելու տվյալ ոլորտը, նպատակահարմար է նախագծով նախատեսված որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը չկապել կոնկրետ օրացուցային ամսաթվի հետ։

Իրավակարգավորման շարունակականությունն ապահովելու և հնարավոր իրավական վակուումից խուսափելու նպատակով նպատակահարմար է սահմանել, որ Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնի Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայության տնօրենի համապատասխան հրամանի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։

Այսպիսով առաջարկում եմ փոփոխություն կատարել նախագծի 2-րդ կետում և այն շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրոշի և զինանշանի կանոնադրությունը, դրանց նկարագրությունը, դրոշի պահպանման և գործածման կարգը հաստատելու մասին» հրամանի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։»

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: