11.03.2026
Հաշվի առնելով, որ ներկայացված նախագծից բխում է Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայության տնօրենի կողմից համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, որով կկարգավորվեն նույն հարաբերությունները, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը այլևս իրավասու չէ կարգավորելու տվյալ ոլորտը, նպատակահարմար է նախագծով նախատեսված որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը չկապել կոնկրետ օրացուցային ամսաթվի հետ։
Իրավակարգավորման շարունակականությունն ապահովելու և հնարավոր իրավական վակուումից խուսափելու նպատակով նպատակահարմար է սահմանել, որ Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնի Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայության տնօրենի համապատասխան հրամանի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։
Այսպիսով առաջարկում եմ փոփոխություն կատարել նախագծի 2-րդ կետում և այն շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրոշի և զինանշանի կանոնադրությունը, դրանց նկարագրությունը, դրոշի պահպանման և գործածման կարգը հաստատելու մասին» հրամանի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։»