ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 177-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Դավիթ Տուրյան 11.03.2026 00:06:24 | Հաշվի առնելով, որ ներկայացված նախագծից բխում է Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայության տնօրենի կողմից համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, որով կկարգավորվեն նույն հարաբերությունները, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը այլևս իրավասու չէ կարգավորելու տվյալ ոլորտը, նպատակահարմար է նախագծով նախատեսված որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը չկապել կոնկրետ օրացուցային ամսաթվի հետ։ Իրավակարգավորման շարունակականությունն ապահովելու և հնարավոր իրավական վակուումից խուսափելու նպատակով նպատակահարմար է սահմանել, որ Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնի Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայության տնօրենի համապատասխան հրամանի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։ Այսպիսով առաջարկում եմ փոփոխություն կատարել նախագծի 2-րդ կետում և այն շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրոշի և զինանշանի կանոնադրությունը, դրանց նկարագրությունը, դրոշի պահպանման և գործածման կարգը հաստատելու մասին» հրամանի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։» |
Ընդունվել է ի գիտություն |