Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

                                              

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ակցի­զա­­­յին հարկով հարկվող ապրանքների համար սահ­ման­ված ակցիզային հարկի դրույ­քա­չափերի վերա­նա­յումը, անուղղակի հար­կերի գծով հարկային բեռի բարձրացումը, լրացուցիչ հարկային եկա­մուտ­ների ապահովումը, ԵՏՄ հար­կային քաղա­քականության և վարչարարության ոլորտ­նե­րում համա­­գործակցության շրջա­նակ­ներում ակցի­զային հարկերի դրույ­քա­չա­փերի ներ­դաշ­նա­կե­ց­ումը, ինչպես նաև անցած տարիների ընթացքում տեղի ունեցած գների աճով պայ­մա­նա­վոր­ված՝ ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեք­սա­վո­րումն է:

2.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ինչպես միջազգային պրակտիկայում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ակցի­­­­­­­զա­յին հարկով հարկ­­ման ենթակա են այն ապրանքները, որոնց օգտա­գոր­ծումը վնաս է հաս­­ցնում մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին (օրինակ՝ ծխախոտային արտա­­դրանքը, ալկոհո­լա­յին խմիչքները, հանածո վառելիքը, այդ թվում՝ բեն­զինը, դիզելային վառե­լիքը): Այսինքն, ակցի­­­զային հարկը նախատեսված է պետական բյուջեի համար լրացուցիչ եկա­մուտներ ապա­հո­վելու, ապրանք­ների գնի վրա ազդեցու­թյան միջոցով մարդու առողջության կամ շրջակա միջա­վայրի համար վնա­սակար համարվող ապրանքների սպառումը նվա­զեցնելու, ինչ­պես նաև այդ ապրանքների օգտա­գործման հետևան­­քով հասա­­րա­կությանը պատճառված վնաս­­ները փոխ­հա­տու­ցելու համար:

Մյուս կողմից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող հար­կա­յին քաղա­քա­կա­նութ­յունն, ընդհա­նուր առմամբ, ուղղված է անուղղակի հար­կերի գծով հարկային բեռի բարձրաց­մանը և ուղղակի հարկերի գծով հարկային բեռի իջեցմանը։

Այս համատեքստում, խնդիրն այն է, որ՝

1)   2024 թվականի հունվարի 1-ից գործող՝ երեք տարիների համար սահման­ված՝ ակցի­զա­յին հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի վերանայելու ժամանակահատ­վածը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին: Մյուս կողմից, անհրաժեշտություն է առաջացել յուրա­քանչյուր տարի ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույ­քա­չա­փերը՝ ապա­­հո­­վելու համար համարժեք հարկում,

2)  Եվրասիական տնտեսական միության հար­կային քաղա­քականության և վար­չա­րա­րութ­յան ոլորտ­նե­րում համա­գործակցության շրջա­նակ­ներում իրա­կա­նացվում է զգա­յուն ապրանք­ների ակցի­զային հարկերի դրույքաչափերի ներ­դաշ­նակեց­ման քաղա­քա­կա­նու­թյուն, ինչը ենթա­դրում է որոշ ապրանքների մասով անդամ պետու­­թյուն­նե­րում կիրառվող ակցի­զա­յին հարկի դրույ­­­քա­չա­փերի մոտար­­կում (օրինակ՝ ավանդական և տաքացվող ծխախոտ),

3)  մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ԱՏԳ ԱԱ 2208 90 330 0, 2208 90 380 0, 2208 90 480 0 ծածկագրերին դասվող` պտուղներից և (կամ) հատա­­­պտուղ­նե­րից պատ­րաստ­ված օղիների (մրգային օղի) ակցի­զային հարկի բազային դրույքաչափը 1 լիտրի համար 800 դրամ էր՝ ի տար­բե­րություն ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող այլ օղի­ների, որոնց ակցիզային հարկի դրույ­քա­չափը 1 լիտրի համար 3430 դրամ էր: Հարկային քաղա­քա­կանության առումով նշյալ տար­բերակ­ման նպատակը մրգային օղիների արտադրությունը խրախուսելն էր։ Այնուհետ, հաշվի առնե­լով հարկերի վճարումից խուսա­փելու ռիսկերը և վարչարարական բարդությունները (մրգային օղի չհան­դիսացող օղիներն արհես­­տա­կա­նո­րեն ներ­­կա­յաց­վում էին որպես այդպիսին)՝ բոլոր տեսակի օղիների ակցիզային հարկի դրույքա­չափերը հավասարեցվեցին,

4)  Հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ արդյու­նա­բե­րա­կան կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծած­կա­գրե­րին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դաս­վող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարները Կառավարության սահ­մա­նած կարգով և ժամկետներում փոխհատուցվում են այդ կազմակերպություններին: Ընդ որում, նման կարգավորում սահմանելու նպատակը արդյու­նա­բերական կազմա­կեր­պութ­յուն­նե­րին աջակ­ցության տրամադրումն է, որպեսզի վերջիններիս կողմից իրենց արտադրական նպա­տակ­­ներով օգտա­գործ­­­վող ակցիզային հարկով հարկվող որոշ ապրանքների ձեռք բերման արժեքի մեջ ներառված ակցիզային հարկը չծանրաբեռնի արտա­դրանքի ինքնարժեքը և արտա­դ­րանքն արտաքին շուկաներում լինի մրցունակ այլ երկր­ների արտադրանքի նկատ­մամբ:

Միաժամանակ, տարբեր նպատակներով (օրինակ՝ հարկման հավասար և արդար պայ­ման­ներ ապա­հովելու, հարկերի վճա­րու­մից խուսափելու ռիսկերը կանխելու) գործնականում անհրա­ժեշ­տություն է առաջանում վերանայել ակցիզային հարկով հարկ­ման ենթակա ապրանք­ների ցանկը։ Որպես հետևանք՝ հանդիպում են դեպքեր, երբ ակցիզային հարկով սկսվում են հարկվել նաև այնպիսի ապրանքներ, որոնք արտա­դրա­կան նպատակներով օգտագործվում են նաև արդյու­­­­նաբերական կազ­մակեր­պու­թյունների կող­մից։ Արդյունքում, պարբերաբար անհրաժեշ­տու­­թյուն է առա­ջանում քննարկել Հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասով սահման­ված ապրանք­ների շրջանակը վերանայելու նպատակահարմարության հարցը, ինչը խնդրա­հա­րույց է։ Բացի այդ, Հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ակցիզային հարկի գումարների վերադարձման կարգավորումն, ըստ էության, տնտեսական քաղաքականու­թյան շրջանակում տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող աջակցություն է: Ուստի, առա­վել նպա­տա­կա­հար­մար է նման աջակցություն տրամադրելու շրջանակի հետ կապված հարցերը քննարկել և աջակ­ցությունը տրամադրել ոչ թե հարկային քաղաքականության շրջանակներում, այլ բյուջետային աջակցության գործիքակազմի շրջանակներում,

5)  գործող օրենսդրությամբ ԱՏԳ ԱԱ 2404 91 000 9 ծածկագրերին դասվող՝ ծխա­խոտի արտադրանքը (նիկոտինային տոպրակ - Nicotine Pouches) ակցիզային հարկով չի հարկվում, սակայն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ այն նույնպես վնա­սա­կար է մարդու առող­ջության համար՝ հաշվի առնելով այն, որ օգտա­գործ­վում է օրգանիզմ նիկո­տին մատա­կարարելու համար:

Բացի այդ, այս ապրանքներն ակցիզային հարկով չհարկելու հետևանքով անհա­վա­սար մրցակ­­ցային պայմաններ են ստեղծվում այդ ապրանքները ներմուծող տնտե­սա­վա­րող սուբյեկտ­ների և ԱՏԳ ԱԱ այլ ծածկագրերին դասվող՝ ծխախոտի արտադրանք արտադ­րող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների միջև,

Հայաստանի Հանրապետությունում կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը հաշ­վարկ­­վում է ըստ կոնյակի հնացման տարիքային խմբերի, և որքան բարձր է կոնյակի հնացման աստի­ճանը, այնքան բարձր է կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը: Միաժամանակ, հայ­կա­կան կոնյակների մակնշման ժամանակ նշվում են հայկական կոնյակի անվանումը և տարիքն արտա­­հայտող (օրինակ՝ 3 տարեկան, 5 տարեկան) համապատասխան պայ­մա­նա­նշան­ներ: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրնե­րում կոնյակ­ների տարիքը դասակարգելիս հիմք է ընդունվում դրանց տարախառնուրդում օգտագործված կոնյակի սպիր­տերի միջին տարիքը: Սակայն, Եվրոպական հանձնաժողովի կող­մից 2021 թվականի մայիսի 12-ին ընդունված կանոնակարգի համաձայն՝ Եվրոպական միու­թյան անդամ երկրներում կոն­յակի հնացման աստիճանը բնութագրվում է իմաստ արտահայտող նշաններով (օրինակ XO, VS կամ VSOP): Միաժամանակ, այդ իմաստ արտահայտող նշանները ցույց են տալիս, թե կոնյակի տարա­խառ­նուր­դում նվազագայունը ինչ հնացման աստիճան ունե­ցող կոնյակ է օգտագործվել: Արդյունքում, Եվրոպական միու­թյան անդամ երկրներում կիրառ­վող կոնյակների հնացման աստի­ճանը բնութագրող նշանների հնացման տարիքային միջակայքը և Հայաստանի Հանրա­պե­տությունում արտադրվող կոնյակ­ների հնացման տարիքային միջա­կայքը տարբեր­վում են, և տեղա­կան արտադրության կոնյակի և Եվրոպական միու­թյան անդամ երկր­ներից ներմուծված կոնյակի միջև առա­ջա­նում են ակցիզային հարկով հարկ­ման անհա­վա­սար մոտեցումներ:

1.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝

1)   վերանայել ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքների համար սահ­ման­ված ակցիզային հարկի դրույ­քա­չափերը: Մասնավորապես՝

·      անցած տարիների ընթացքում տեղի ունեցած գների աճով պայմանավորված՝ որո­շա­կի ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ ինդե­քսա­վոր­ման յուրաքանչյուր տարվա գործակիցը սահմանելով 3 տոկոս,

·      ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բար­ձրացնել յուրա­քանչ­յուր տարի 7 տոկո­ս, տաքաց­վող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի բար­ձրաց­նել 30 տոկո­ս, էլեկ­տրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոս, այնուհետև հաջորդող երկու տարի­նե­րին 25 և 20 տոկոս, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոս, այնուհետև հաջոր­դող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30 տոկոս,

·      ԱՏԳ ԱԱ 2404 91 000 9 ծածկագրին դասվող՝ ծխախոտի արտա­դրանքը հարկել ակցի­զա­յին հարկով, իսկ ակցիզային հարկի դրույքաչափը առաջին տարում սահմանել 2,800 դրամ, այնուհետև հաջորդող երկու տարի­նե­րին յուրաքանչյուր տարի բարձրացնել 30 տոկոս,

·      մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված մրգա­­­­­­­յին օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպա­­­տակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նվազեցնել 33 տոկոսով՝ հաշվի առնելով այն, որ վարչարարական կարողությունները զարգացել են, և լաբորատոր փոր­ձաքն­նութ­յան արդյունքներով հնարավոր է պարզել, որ տվյալ արտադրանքը պատրաստված է մրգա­­հա­տապտղային հումքից,

·      կոնյակի ակցիզային հարկի դրույ­­քա­չափը 1 լիտրի (100-տոկո­սա­նոց սպիրտի վերա­հաշ­վար­կով) համար սահմանել 4000 դրամ՝ անկախ տարիքային խմբից,

2)  ուժը կորցրած ճանաչել Հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ակցի­­զա­յին հարկի գումարների փոխհատուցման կարգավորումը և խնդրո առարկա դեպքում տնտե­­սա­վա­րող սուբյեկտներին աջակցության տրամադրումն, ըստ անհրաժեշտության, իրա­կա­նաց­նել բյուջետային գործիքակազմի շրջանակում:

2.  Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքների դրույքաչափերն են:

3.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

4.  Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների դրույ­քա­­­չա­փերը:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ կավելանան պե­տա­­կան բյուջեի եկա­­­մուտ­­ները և կարող են ավելանալ պետական բյուջեի ծախ­­­­սերը:

5.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝

·      Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաս­­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյու­ջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը,

·      Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:

  • Duration

    04.03.2026 24.03.2026
  • Type

    Legal code

  • Area

    State revenue, Financial

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 330

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: