ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2001 թվականի հունիսի 26-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի «իա» կետը «պիլատես» բառից հետո լրացնել «բոդիֆլեքս» բառով:
2. 1-ին մասը «իա» կետից հետո լրացնել «իբ», «իգ» և «իդ» կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«իբ) հենակետային մարզաձև՝ մարզաձև, որի մարզիկները օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում տարիներ շարունակ գրավել են մրցանակային տեղեր, և այդ մարզաձևի առումով կան հաստատված պատմական ավանդույթներ: Հենակետային մարզաձևերի ցանկը հաստատվում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից.
իգ) օլիմպիական մարզաձև՝ միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից հաստատված, ընթացիկ և առաջիկա օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձև.
Իդ) մասսայական զանգվածային միջոցառում՝ բնակչության ֆիզիկական պատրաստվածությանը, ազատ ժամանցի կազմակերպմանը և առողջության ամրապնդմանն ուղղված կազմակերպված միջոցառում, որում ներգրավված են տարիքիքային և սոցիալական տարբեր խմբերի մեծ թվով մասնակիցներ.»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի
1) «դ.1» կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«ֆիզիկական կուլտուրայի կամ սպորտի (պրոֆեսիոնալ ու սիրողական) բնագավառի, այդ թվում՝ մարզական մրցումների (մարզային, հանրապետական և միջազգային մրցաշարերի), ուսումնամարզական հավաքների, ֆիզկուլտուրային-առողջարարական, ադապտիվ կամ մարզական զանգվածային միջոցառումների՝ պետական բյուջեի միջոցներով կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև մարզիկների կամ մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարի, մարզիչների, մրցանակակիրների ու մրցավարների դրամական պարգևատրման չափերի վերաբերյալ.
2) «դ.6» կետը «ուշու» բառից հետո լրացնել «, կարատե (WKF վարկածով)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժ.8» կետը «(անկախ սեփականության ձևից)» բառերից հետո լրացնել «ֆիթնեսի» բառով:
Հոդված 4. Օրենքի 9.1-ին հոդվածի 2-րդ մասը «աշխատող» բառից հետո լրացնել «ֆիթնեսի» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Duration
03.03.2026 18.03.2026 -
Type
Law
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 221
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.