Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի  N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագծով սահմանված են կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարմանն սահուն անցնելու համար անհրաժեշտ մեխանիզմներ՝ տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված տեղաշարժման սահմանափակում ունեցող և ներկայումս կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող անձանց համար:

  • Discussed

    23.02.2026 - 11.03.2026

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 801

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.03.2026

Արձանագրում ենք, որ սույն նախագիծը Կառավարության կողմից արդեն իսկ ընդունվել է և դրվել է գործնական կիրառության մեջ՝ դրանով իսկ խախտելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանրային քննարկումների իրականացման պարտադիր պահանջը և բովանդակային քննարկումը դարձնելով անիմաստ։ Այդուհանդերձ, վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ կենսաթոշակների և նպաստների վճարման բացառապես անկանխիկ եղանակին անցումը՝ առանց հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկային ծառայությունների և ենթակառուցվածքների (հավելվածներ, բանկոմատներ, սպասարկման սրահներ) լիարժեք մատչելիության ապահովման, հանգեցնում է խտրականության խորացմանը և սահմանափակում է անկախ կյանքի իրավունքը, իսկ առաջարկվող սուրհանդակային ծառայությունը կրում է իրավիճակային բնույթ և չի լուծում համակարգային անմատչելիության խնդիրը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: