11.03.2026
Արձանագրում ենք, որ սույն նախագիծը Կառավարության կողմից արդեն իսկ ընդունվել է և դրվել է գործնական կիրառության մեջ՝ դրանով իսկ խախտելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանրային քննարկումների իրականացման պարտադիր պահանջը և բովանդակային քննարկումը դարձնելով անիմաստ։ Այդուհանդերձ, վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ կենսաթոշակների և նպաստների վճարման բացառապես անկանխիկ եղանակին անցումը՝ առանց հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկային ծառայությունների և ենթակառուցվածքների (հավելվածներ, բանկոմատներ, սպասարկման սրահներ) լիարժեք մատչելիության ապահովման, հանգեցնում է խտրականության խորացմանը և սահմանափակում է անկախ կյանքի իրավունքը, իսկ առաջարկվող սուրհանդակային ծառայությունը կրում է իրավիճակային բնույթ և չի լուծում համակարգային անմատչելիության խնդիրը։