«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 11.03.2026 21:42:19 | Արձանագրում ենք, որ սույն նախագիծը Կառավարության կողմից արդեն իսկ ընդունվել է և դրվել է գործնական կիրառության մեջ՝ դրանով իսկ խախտելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանրային քննարկումների իրականացման պարտադիր պահանջը և բովանդակային քննարկումը դարձնելով անիմաստ։ Այդուհանդերձ, վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ կենսաթոշակների և նպաստների վճարման բացառապես անկանխիկ եղանակին անցումը՝ առանց հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկային ծառայությունների և ենթակառուցվածքների (հավելվածներ, բանկոմատներ, սպասարկման սրահներ) լիարժեք մատչելիության ապահովման, հանգեցնում է խտրականության խորացմանը և սահմանափակում է անկախ կյանքի իրավունքը, իսկ առաջարկվող սուրհանդակային ծառայությունը կրում է իրավիճակային բնույթ և չի լուծում համակարգային անմատչելիության խնդիրը։ |