ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------------ 2026 թ. № --------- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 450-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «3) Հայաստանի ֆուտբոլի (երիտասարդական և ազգային) և ֆուտզալի ազգային հավաքականների անդամ հանդիսացող մարզիկները, սակայն հավաքականների կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ֆուտբոլի դեպքում՝ 90, իսկ ֆուտզալի դեպքում՝ 10 մարզիկների.»,
2) 5-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել 3.1-ին ենթակետով, հետևյալ բովանդակությամբ «3.1 Սույն կարգի իմաստով Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական է համարվում Մ 19 տ. և Մ 21 տ. հավաքականները, իսկ երիտասարդական և ազգային հավաքականների անդամ է համարվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական խորհրդի կողմից, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում, համապատասխան հավաքականների ընդլայնված կազմում ընդգրկված մարզիկները»,
3) 6-րդ կետի «բացառությամբ Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկների, որոնց տարկետում է տրվում մինչև երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «բացառությամբ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների մարզիկներին, որոնց տարկետում է տրվում մինչև 21 տարեկանը լրանալու օրը»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ` Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
09.02.2026 - 25.02.2026
-
Type
Decision
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 461
Print