Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  ֆուտբոլ մարզաձևի մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման գործընթացների կատարելագործմամբ և արդյունավետության բարձրացմամբ, տրամադրվող տարկետումների գործընթացի հստակեցմամբ: 

 

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 450-Ն որոշմամբ (այսուհետ՝ կարգ) հաստատված հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է, որ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում «Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկները, սակայն յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ֆուտբոլի դեպքում՝ 30, իսկ ֆուտզալի դեպքում՝ 10 մարզիկների:» կարգավորումը: Նշված կարգավորման կիրարկման համատեքստում ամբողջական կարգավորում չունի Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների անդամ հանդիսացող մարզիկներ հասկացությունը, սահմանված է պատանեկան, երիտասարդական և մեծահասակների հավաքականներ, սակայն ֆուտբոլում առկա է Մ 19 տ. և Մ 21 տ. և ազգային հավաքականներ սահմանումները: Գործող կարգավորումով նախատեսված է, որ ֆուտբոլի յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 30 մարզիկ կարող է տարկետում ունենալ: Սակայն կապված ֆուտբոլիստների մարզական կարիերայի աճի առանձնահատկություններով առկա կարգավորումները չեն նպաստում երիտասարդ ֆուտբոլիստների բնականոն զարգացվածությունը ապահովելուն, քանի որ երիտասարդական հավաքականում ավելի մեծ թվով մարզիկներ ընդգրկելու անհրաժեշտություն է առաջանում, որոնց մարզումային պրոցեսի անընդհատությունը ապահովելու միջոցով է միայն հնարավոր նրանցից որոշներին ազգային հավաքական կազմում ընդգրկելը: Հետևաբար գործող կարգով հավաքականներին պատանեկան, երիտասարդական և մեծահասակների բաժանումը և ըստ դրանց համապատասխան թվով մարզիկների տարկետում տրամադրելը չի նպաստում ի սկզբանե կարգով սահմանված նպատակի իրականացմանը, քանի որ հաշի չի առնվել ֆուտբոլի առանձնահատկությունները: Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկներին տարկետում տրվում է մինչև երկու տարի ժամկետով, սակայն երիտասարդական հավաքականի անդամ են հանդիսանում մինչև 21 տարեկանը լրանալը և տարկետման ժամկետը պետք է փոխկապակցվի հավաքականի անդամ լինելու կարգավիճակի հետ:

 

3.   Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կատարելագործել ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը, այն դարձնել առավել արդյունավետ և հստակ՝ ֆուտբոլ մարզաձևի առանձնահատկությունների հաշվառումով, որը կնպաստի մարզաձևի զարգացմանը և մասայականացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-ն որոշման մեջ նախատեսվող փոփոխության արդյունքում հնարավորություն կստեղծվի առավել մեծ թվով լավագույն մարզիկների ընդգրկել ազգային հավաքականների կազմերում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

5.   «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  • Duration

    09.02.2026 25.02.2026
  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 203

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: