Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2026 թ. № ---------  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.     Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 450-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1)     5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «3) Հայաստանի ֆուտբոլի (երիտասարդական և ազգային) և ֆուտզալի ազգային հավաքականների անդամ հանդիսացող մարզիկները, սակայն հավաքականների կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ֆուտբոլի դեպքում՝ 90, իսկ ֆուտզալի դեպքում՝ 10 մարզիկների.»,

2)    5-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել 3.1-ին ենթակետով, հետևյալ բովանդակությամբ «3.1 Սույն կարգի իմաստով Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական է համարվում Մ 19 տ. և Մ 21 տ. հավաքականները, իսկ երիտասարդական և ազգային հավաքականների անդամ է համարվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական խորհրդի կողմից, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում, համապատասխան հավաքականների ընդլայնված կազմում ընդգրկված մարզիկները»,

3)    6-րդ կետի «բացառությամբ Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկների, որոնց տարկետում է տրվում մինչև երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «բացառությամբ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների մարզիկներին, որոնց տարկետում է տրվում մինչև 21 տարեկանը լրանալու օրը»:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ`                                                                        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    09.02.2026 - 25.02.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 453

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: