Amalia Voskanyan
22.06.2018
Այլընտրանքային խնամքի կարիք ունեցող յուրաքանչյուր երեխա ունի խնամքի կազմակերպման հատուկ պահանջներ: Ընտրված խնամքի տարբերակը պետք է համապատասխանեցվի երեխայի անհատական կարիքներին, իսկ բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն առանձին դեպքերի վրա, հատկապես երեխայի անվտանգությունն ու ապահովությունը երաշխավորելու մտադրությամբ: Մոտեցումները պետք է հիմնվեն երեխայի շահերի և իրավունքների վրա և լինեն երեխայակենտրոն, մինչդեռ ներկայացված նախագծի հիմնավորումը խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց շահերից է բխում: Սահմանափակումը կարելի է հանել, բայց այլ հիմնավորմամբ և մոտեցմամբ: Յուրաքանչյուր երեխայի այլընտրանքային խնամքի տեսակը և միջոցը պետք է լինի անհատապես որոշված և համապատասխանի տվյալ երեխայի կարիքներին: Պետք է հաշվի առնել արդյո՞ք ավելի բարձր տարիքի անձը կգտնվի բավականաչափ ակտիվ և կկարողանա երեխայի երկարատև խնամք և դաստիրաություն ապահովել, հատկապես այն դեպքում, երբ երեխան հաշմանդամություն ունի կամ հատուկ խնամքի կարիք ունի: