Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագիծ

Փոփոխության նպատակը երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի՝ 55 տարեկանը չգերազանցելու սահմանափակումը  վերացնելն է, որը խոչընդոտ է հանդիսանում խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց խնամատար ծնող դառնալու համար: 

  • Discussed

    18.06.2018 - 04.07.2018

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8942

Print

Suggestions

Amalia Voskanyan

22.06.2018

Այլընտրանքային խնամքի կարիք ունեցող յուրաքանչյուր երեխա ունի խնամքի կազմակերպման հատուկ պահանջներ: Ընտրված խնամքի տարբերակը պետք է համապատասխանեցվի երեխայի անհատական կարիքներին, իսկ բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն առանձին դեպքերի վրա, հատկապես երեխայի անվտանգությունն ու ապահովությունը երաշխավորելու մտադրությամբ: Մոտեցումները պետք է հիմնվեն երեխայի շահերի և իրավունքների վրա և լինեն երեխայակենտրոն, մինչդեռ ներկայացված նախագծի հիմնավորումը խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց շահերից է բխում: Սահմանափակումը կարելի է հանել, բայց այլ հիմնավորմամբ և մոտեցմամբ: Յուրաքանչյուր երեխայի այլընտրանքային խնամքի տեսակը և միջոցը պետք է լինի անհատապես որոշված և համապատասխանի տվյալ երեխայի կարիքներին: Պետք է հաշվի առնել արդյո՞ք ավելի բարձր տարիքի անձը կգտնվի բավականաչափ ակտիվ և կկարողանա երեխայի երկարատև խնամք և դաստիրաություն ապահովել, հատկապես այն դեպքում, երբ երեխան հաշմանդամություն ունի կամ հատուկ խնամքի կարիք ունի:

See more