ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1.
|
Անհրաժեշտությունը
|
|
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը առաջացել է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո:
Նախագծով առաջարկվող փոփոխության նպատակն է ապահովել առավել լայն հնարավորություն խնամատար ընտանիքի ինստիտուտի ընդլայնման համար: Փոփոխության անհրաժեշտությունը բխում է նաև երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներով, երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի իրականացմամբ, ինչպես նաև խնամատար ընտանիքի ինստիտուտին վերաբերող գործընթացում առկա խոչընդոտի կանոնակարգմամբ:
|
2.
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
|
|
Ներկայում Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքներում խնամվում են 27 երեխա: Մինչև 2018 թվականի վերջ խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների թիվը պայմանավորված վերակազմավորման գործընթացի արդյունքում կենսաբանական, խնամակալ ընտանիք վերադարձի անհնարինության դեպքերով նախատեսվում է մինչև 94-ը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում իրականացվում է խնամատար ընտանիքներում երեխաների խնամքը կազմակերպելու նպատակով երեխաների և խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց համադրումը: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է ՀՀ տարբեր մարզերի 73 խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձ :
Իրավակիրառ պրակտիկայում խնդիր է առաջացել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 138-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն որի խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին: Սույն սահամանփակումը խոչընդոտ է ստեղծել արդեն իսկ վերապատրաստված ծնողների, ինչպես նաև խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց խնամատար ծնող դառնալու համար և սահմանափակում է նրանց իրավունքները:
Սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված խնամատար ընտանիքի ինստիտուտի ընդլայնմամբ:
|
3.
|
Կարգավորման նպատակը և բնույթը.
նախագծով առաջարկվում է`
1. Խնդրի կարգավորման համար նպատակով համապատասխան փոփոխությամբ խնամատար ծնող դառնալու 55 տարվա սահմանափակումը վերացնել:
2. Նախագծով նախատեսված փոփոխությամբ կկարգավորվի նաև խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց և երեխայի ընտանիքում ապրելու իրավունքների իրացումը:
|
4.
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
|
|
Նախագծում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
|
5.
|
Ակնկալվող արդյունքը
|
|
ՀՀ ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները կնպաստի խնամատար ընտանիքի ինստիտուտի ընդլայնմանը, ինչպես նաև երեխաների իրավունքները պաշտպանելու, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը:
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
1
|
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը
|
|
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:
|
2
|
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
|
|
Որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:
|