Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ, «ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 90-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2026 թվականի        N           –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Լիազոր պետական մարմնին տարածական տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 86-Ն որոշման 1-ին կետի 2-3-րդ ենթակետերում և 3-րդ կետում «ազգային գեոպորտալ» բառերը փոխարինել «պետական միասնական գեոպորտալ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

                  Հայաստանի Հանրապետության

                                   վարչապետ                                                                              Ն. Փաշինյան

                                2026 թ. Երևան

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2026 թվականի        N           –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման և վարման կարգը, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման կարգը սահմանելու մասին» N 1787-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 Հավելվածում.

   1) լրացնել նոր` 3.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«31 Անհրաժեշտ դեպքերում, ԱՏՏԵ-ի լիազոր մարմնի կողմից բազային տարածական տվյալների ամբողջականությունը և ճշգրտությունը ապահովվելու է համապատասխան ոլորտային լիազոր մարմիններից ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու դեպքում, վերջինիս բացակայության պարագայում, այնուամենայնիվ իրականացվելու է բազային տարածական տվյալների վարումը՝ մետատվյալներում պարտադիր նշելով տվյալի ամբողջականության և ճշգրտության վերաբերյալ տեղեկատվությունը:»,

2) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «19Զարգացման ծրագրերի իրականացումը մշտադիտարկվում է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդի (այսուհետև՝ Խորհուրդ) կողմից, անհրաժեշտության դեպքում Խորհուրդը ներկայացնում է առաջարկություններ զարգացման ծրագիրը վերանայելու համար։»,

3) 23-րդ կետի 3-րդ ենթակետում «ԱՏՏԵ-ի համակարգող խորհուրդ» բառերը փոծարինել «Խորհուրդ» բառով,

4) 25-րդ կետից հանել «և համակարգող խորհրդին տրամադրում է ոլորտային մասնագետներ» բառերը,

5) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26Խորհուրդը՝ ստեղծված ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի N 81-Ա որոշմամբ, նպաստում է տարբեր արդյունքների համակարգմանը, խրախուսում է միջգերատեսչական կապերի զարգացմանը, գնահատում է տեխնիկական իրավիճակը և առաջարկում է իրականացնել ստանդարտների, մետատվյալների շտեմարանի, տարածական տվյալների հավաքագրման, ստեղծման մեթոդական ուղեցույցների բարելավում, քննարկում է ինտեգրվող թեմատիկ տարածական տվյալներին վերաբերող տեխնիկական առաջադրանքները, խմբագրում և թարմացնում է զարգացման ծրագրերը։»,

6) 27-րդ կետից հանել «համակարգող խորհրդի կողմից պահանջվող» բառերը,

7) լրացնել նոր՝ 27.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

   «271 Ոլորտային տարածական տվյալների և դրանց մետատվյալների հավաքագրման, ստեղծման, թվայնացման, մշակման, ստանդարտացման, վարման աշխատանքները համակարգված և արդյունավետ կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր կատարող ստեղծում է առանձին ԱՏՀ ստորաբաժանում՝ համալրված տարածական տվյալների ոլորտի մասնագետներով:»,

8) 28-րդ կետում «ԱՏՏԵ-ի համակարգող խորհուրդը՝ տեխնիկական խորհրդատուների աջակցությամբ, մշակում է՝» բառերը փոխարինել «Առաջատար կատարողը Խորհուրդ կարող է ներկայացնել՝» բառերով,

9) 49-րդ և 50-րդ կետերում «համակարգող խորհրդի» բառերը փոխարինել «Խորհրդի» բառերով,

10) 11-րդ և 52-րդ կետերում «ազգային գեոպորտալ» բառերը փոխարինել «պետական միասնական գեոպորտալ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։

2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 Հավելվածում

1) 25-րդ և 29-րդ կետերում «ազգային գեոպորտալ» բառերը փոխարինել «պետական միասնական գեոպորտալ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

2) 17-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերում «համակարգող խորհուրդ» բառերը փոխարինել «Խորհուրդ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:

   3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

                  Հայաստանի Հանրապետության

                                 վարչապետ                                                                              Ն. Փաշինյան

                              2026 թ. Երևան

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2026 թվականի        N           –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը սահմանելու մասին» N 1499-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 2-րդ կետում

1) 14-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

2) լրացնել նոր՝ 15-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«15) մակերևութային ծածկույթ (Land cover):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

            Հայաստանի Հանրապետության

                         վարչապետ                                                                              Ն. Փաշինյան

                       2026 թ. Երևան

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2026 թվականի        N           –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգը հաստատելու մասին» N 434-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝

   1) 9-րդ կետում «ազգային գեոպորտալում» բառերը փոխարինել «պետական միասնական գեոպորտալում» բառերով,

   2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «14Տարածական տվյալները և մետատվյալները տրամադրվում (հրապարակվում) են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի պետական միասնական գեոպորտալի միջոցով դիմումի կամ գրության և օրենքով սահմանված վճարի մուծման անդորրագրի, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի և պատվիրատույի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Դիմումում նշվում են պայմանագրի ամսաթիվը և դրա համարը: Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերի, տվյալների տրամադրման (հրապարակման) պայմանագրի ձևաթուղթը սահմանված է Ձև N 2-ում:»,

   3) Ձև N 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Ձև N 1

Կադաստրի կոմիտեին

_________________________________________

                                                                                                                                 (դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________

                                                                                                             (հաշվառման հասցե)

Հեռ. ___________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

       Խնդրում եմ տրամադրել.

 

 

 

 

   Վճարումը կատարված է, որի կապակցությամբ կցում եմ վճարման անդորրագիրը:

   Դիմողի վավերապայմանները                                                  

 

   ԴԻՄՈՂ                                      _________________________

                                                                                                                   (անունը, ազգանունը)

 

     Դիմումի ներկայացման ամսաթիվը           __._______________.20__ թ. »,

 

   4) Ձև N 2-ում «Օ Ջի Սի Վի Էմ Էս» բառերը փոխարինել «Օ Ջի Սի Դաբլյու Էմ Էս» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

                   Հայաստանի Հանրապետության

                                վարչապետ                                                                              Ն. Փաշինյան

                             2026 թ. Երևան

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն  N ____-Ն

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի
N 90-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 14-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

   1. Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2024 թվականի մարտի 11-ի N 90-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի.

   1) 5-րդ կետի 4-րդ ու 9-րդ ենթակետերում և 7-րդ կետում «ազգային գեոպորտալ» բառերը փոխարինել «պետական միասնական գեոպորտալ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

   2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «6Մշտադիտարկման արդյունքում ձևավորված բոլոր հաշվետվությունները և վերլուծությունները ներկայացվում են Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ:»:

 

   Սուրեն Թովմասյան

  • Duration

    02.02.2026 20.02.2026
  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 78

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: