«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ, «ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 90-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Լիազոր պետական մարմնին տարածական տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 86-Ն որոշման 1-ին կետի 2-3-րդ ենթակետերում և 3-րդ կետում «ազգային գեոպորտալ» բառերը փոխարինել «պետական միասնական գեոպորտալ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման և վարման կարգը, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման կարգը սահմանելու մասին» N 1787-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 Հավելվածում.
1) լրացնել նոր` 3.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«3․1․ Անհրաժեշտ դեպքերում, ԱՏՏԵ-ի լիազոր մարմնի կողմից բազային տարածական տվյալների ամբողջականությունը և ճշգրտությունը ապահովվելու է համապատասխան ոլորտային լիազոր մարմիններից ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու դեպքում, վերջինիս բացակայության պարագայում, այնուամենայնիվ իրականացվելու է բազային տարածական տվյալների վարումը՝ մետատվյալներում պարտադիր նշելով տվյալի ամբողջականության և ճշգրտության վերաբերյալ տեղեկատվությունը:»,
2) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19․ Զարգացման ծրագրերի իրականացումը մշտադիտարկվում է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդի (այսուհետև՝ Խորհուրդ) կողմից, անհրաժեշտության դեպքում Խորհուրդը ներկայացնում է առաջարկություններ զարգացման ծրագիրը վերանայելու համար։»,
3) 23-րդ կետի 3-րդ ենթակետում «ԱՏՏԵ-ի համակարգող խորհուրդ» բառերը փոծարինել «Խորհուրդ» բառով,
4) 25-րդ կետից հանել «և համակարգող խորհրդին տրամադրում է ոլորտային մասնագետներ» բառերը,
5) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26․ Խորհուրդը՝ ստեղծված ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի N 81-Ա որոշմամբ, նպաստում է տարբեր արդյունքների համակարգմանը, խրախուսում է միջգերատեսչական կապերի զարգացմանը, գնահատում է տեխնիկական իրավիճակը և առաջարկում է իրականացնել ստանդարտների, մետատվյալների շտեմարանի, տարածական տվյալների հավաքագրման, ստեղծման մեթոդական ուղեցույցների բարելավում, քննարկում է ինտեգրվող թեմատիկ տարածական տվյալներին վերաբերող տեխնիկական առաջադրանքները, խմբագրում և թարմացնում է զարգացման ծրագրերը։»,
6) 27-րդ կետից հանել «համակարգող խորհրդի կողմից պահանջվող» բառերը,
7) լրացնել նոր՝ 27.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.
«27․1․ Ոլորտային տարածական տվյալների և դրանց մետատվյալների հավաքագրման, ստեղծման, թվայնացման, մշակման, ստանդարտացման, վարման աշխատանքները համակարգված և արդյունավետ կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր կատարող ստեղծում է առանձին ԱՏՀ ստորաբաժանում՝ համալրված տարածական տվյալների ոլորտի մասնագետներով:»,
8) 28-րդ կետում «ԱՏՏԵ-ի համակարգող խորհուրդը՝ տեխնիկական խորհրդատուների աջակցությամբ, մշակում է՝» բառերը փոխարինել «Առաջատար կատարողը Խորհուրդ կարող է ներկայացնել՝» բառերով,
9) 49-րդ և 50-րդ կետերում «համակարգող խորհրդի» բառերը փոխարինել «Խորհրդի» բառերով,
10) 11-րդ և 52-րդ կետերում «ազգային գեոպորտալ» բառերը փոխարինել «պետական միասնական գեոպորտալ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։
2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 Հավելվածում․
1) 25-րդ և 29-րդ կետերում «ազգային գեոպորտալ» բառերը փոխարինել «պետական միասնական գեոպորտալ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
2) 17-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերում «համակարգող խորհուրդ» բառերը փոխարինել «Խորհուրդ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը սահմանելու մասին» N 1499-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 2-րդ կետում․
1) 14-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,
2) լրացնել նոր՝ 15-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«15) մակերևութային ծածկույթ (Land cover):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգը հաստատելու մասին» N 434-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝
1) 9-րդ կետում «ազգային գեոպորտալում» բառերը փոխարինել «պետական միասնական գեոպորտալում» բառերով,
2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14․ Տարածական տվյալները և մետատվյալները տրամադրվում (հրապարակվում) են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի պետական միասնական գեոպորտալի միջոցով դիմումի կամ գրության և օրենքով սահմանված վճարի մուծման անդորրագրի, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի և պատվիրատույի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Դիմումում նշվում են պայմանագրի ամսաթիվը և դրա համարը: Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերի, տվյալների տրամադրման (հրապարակման) պայմանագրի ձևաթուղթը սահմանված է Ձև N 2-ում:»,
3) Ձև N 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
Ձև N 1
Կադաստրի կոմիտեին
_________________________________________
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)
_________________________________________
(հաշվառման հասցե)
Հեռ. ___________________
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ տրամադրել.
Վճարումը կատարված է, որի կապակցությամբ կցում եմ վճարման անդորրագիրը:
Դիմողի վավերապայմանները
ԴԻՄՈՂ _________________________
(անունը, ազգանունը)
Դիմումի ներկայացման ամսաթիվը __._______________.20__ թ. »,
4) Ձև N 2-ում «Օ Ջի Սի Վի Էմ Էս» բառերը փոխարինել «Օ Ջի Սի Դաբլյու Էմ Էս» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն N ____-Ն
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի
N 90-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 14-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2024 թվականի մարտի 11-ի N 90-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի.
1) 5-րդ կետի 4-րդ ու 9-րդ ենթակետերում և 7-րդ կետում «ազգային գեոպորտալ» բառերը փոխարինել «պետական միասնական գեոպորտալ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6․ Մշտադիտարկման արդյունքում ձևավորված բոլոր հաշվետվությունները և վերլուծությունները ներկայացվում են Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ:»:
Սուրեն Թովմասյան
-
Продолжительность
02.02.2026 20.02.2026 -
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
-
Test
Просмотры 87
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .