Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել 2025 թվականի դեկտեմբերի 22-ի Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/379-2025 արձանագրության 21-ին կետի հանձնարարականը։

Կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումները ծրագիրը հաստատելու մասին» N 611-Լ որոշման հավելվածի 1-ին կետով նախատեսվում է մթնոլորտային օդի որակի գնահատման մոնիթորինգի համակարգի արդիականացում, այդ թվում՝ հանրապետության համար 14 անշարժ դիտակայանների  ձեռքբերում,որից 6-ը նախատեսված է Երևան քաղաքի համար։

Մթնոլորտային օդի մոնիթորինգի արդիականացման՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով՝ 2025 թվականին Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 300 մլն դրամ մթնոլորտային օդի որակի գնահատման երկու դիտակայանի ձեռքբերման համար։ 

Ձեռքբերված երկու դիտակայանները տեղադրվել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչար 6/1 հասցեում և Քանաքեռ-Զեյթունի Դավիթ Անհաղթի զբոսայգում: Ընթանում են սարքավորումների փորձարկման և ստուգաճշտման աշխատանքները։ Շահագործումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարից։

Դիտակայանների շահագործումը հնարավորություն կընձեռնի ճշգրիտ չափել օդի հիմնական աղտոտիչների պարունակությունը (ներառյալ փոշու մասնիկները՝ PM25 և PM10, ազոտի և ծծմբի երկօքսիդները, ածխածնի մոնօքսիդը, գետնամերձ օզոնը) և տեղեկատվությունը ստանալ իրական ժամանակին:

Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի դիտացանցի զարգացման նպատակով 2025 թվականի սեպտեմբերի 29-ին Շրջակա միջավայրի նախարարությունը և Ճապոնիայի կառավարությունը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր, որի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել ժամանակակից ավտոմատ սարքավորումներ (ճապոնական Horiba ընկերության արտադրության) մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի երեք դիտակայանի համար՝ հիմնական աղտոտիչների (ծծմբի երկօքսիդի, ազոտի  օքսիդների, ածխածնի մոնօքսիդի, գետնամերձ օզոնի, կախված մասնիկների (PM10 և PM2.5)) չափման նպատակով։ Նոր դիտակայանները տեղադրվելու են Երևան քաղաքի երեք վարչական շրջաններում՝ ապահովելով օդի աղտոտվածության վերաբերյալ ավելի համապարփակ տվյալների հավաքագրում և դրանց հասանելիություն հանրությանը իրական ժամանակում։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ միջոցառումներով Երևան քաղաքում կապահովվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համար անհրաժեշտ նվազագույն ծածկույթ՝ անհրաժեշտություն է առաջացել Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգը հաստատելու մասին» N 1142-Ն և Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Գոտիների և ագլոմերացիաների դասակարգման մասին» N 1145-Ն որոշումների (այսուհետ՝ որոշումներ) ուժի մեջ մտնելու ժամկետները վերանայել և ագլոմերացիայի (ք Երևան) համար ավելի շուտ ուժի մեջ մտնելու ժամկետներ սահմանել։ Միևնույն ժամանակ Կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշման հավելվածով սահմանված աղյուսակի «Ազոտի երկօքսիդ», «Ածխածնի օքսիդ», «Անհիդրիդ ծծմբային», «Կախված մասնիկներ PM2.5», «Կախված մասնիկներ PM10 » աղտոտող (վնասակար) նյութերի 4-րդ սյունակի «միջին օրական» ցուցանիշները՝ «0.04», «3», «0.05», «0.035», «0.06» թվերը  փոխարինել «-» կետադրական նշանով,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 քանի որ դրանք արդեն իսկ սահմանված են 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ՝ համապատասխանեցնելով ԵՄ 2024/2881 դիրեկտիվին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցանիշներին։

 

2Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել որոշումներում և մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներն ու միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդաբանություններն ագլոմերացիայի (ք Երևան) համար կիրառելի դարձնել 2026 թվականի ապրիլի 1-ից։

3Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

4Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում՝

Երևան քաղաքի (ագլոմերացիա) համար 2026 թվականի ապրիլի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներն ու մեթոդաբանությունները։

5Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի   վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի  18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 13.4 և 13.5 կետերի կատարման, այն է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման անհրաժեշտությունից և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի «4.10 Շրջակա միջավայր» բաժնի շրջակա միջավայրի կառավարման 11-րդ և 15-րդ  առաջնահերթ ուղղություններին

·                     մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը,

·    1142-Նհիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման համակարգի արդիականացումը՝ դիտարկումների նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։

  • Duration

    21.01.2026 05.03.2026
  • Type

    Decision

  • Area

    Healthcare, Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 123

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: