«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----- ------------------ -ի 2026 թվականի N------ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից։»,
2) որոշման հավելվածի Աղյուսակ 1-ում «2030 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «մինչև 2035 թվականի հունվարի 1-ը» բառերով։
2. Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Գոտիների և ագլոմերացիաների դասակարգման մասին» N 1145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ագլոմերացիայի (ք․Երևան) համար 2027 թվականի հունվարի 1-ից։»
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով․
«3․ Սույն որոշումն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից։»։
3․ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշման 1-ին հավելվածի « Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները» աղյուսակի 2-րդ, 9-րդ, 30-րդ, 172.1-ին, 172.2-րդ կետերի 4-րդ սյունակի համապատասխանաբար «0.04», «3», «0.05», «0.035», «0.06» թվերը փոխարինել «-» կետադրական նշանով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Duration
21.01.2026 05.03.2026 -
Type
Decision
-
Area
Healthcare, Nature protection
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 123
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.