Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

-----    ------------------ -ի   2026 թվականի   N------ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)   որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ

«2Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից։»,

2)  որոշման հավելվածի Աղյուսակ 1-ում «2030 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «մինչև 2035 թվականի հունվարի 1-ը» բառերով։

2.  Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Գոտիների և ագլոմերացիաների դասակարգման մասին» N 1145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1)   որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ

«2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ագլոմերացիայիԵրևան) համար 2027 թվականի հունվարի 1-ից։»

2)  որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով

«3 Սույն որոշումն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից։»։

3  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշման 1-ին հավելվածի « Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի  խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները» աղյուսակի 2-րդ, 9-րդ, 30-րդ, 172.1-ին, 172.2-րդ կետերի 4-րդ սյունակի համապատասխանաբար «0.04», «3», «0.05», «0.035», «0.06»  թվերը փոխարինել «-» կետադրական նշանով։

    4Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից։

  • Продолжительность

    21.01.2026 05.03.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 123

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: