Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1253-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական  կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

 Հանրապետության տարածքում ներդրվող միասնական երթուղային ցանցի մրցույթների իրականացման մոնիթորինգի արդյունքում պարզվել էր, որ ՀՀ կառավարության 08082024թ N 1253-Ն որոշմամբ հաստատված պահանջների 4-րդ կետի համաձայն՝ երթուղու ուղեգծի երկարացման կամ կրճատման դեպքում փոխադրավարձը կարող է համապատասխանաբար ավելացվել կամ նվազեցվել երկարեցվող կամ կրճատվող կիլոմետրի հաշվարկով՝ տվյալ երթուղու փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջին արժեքի չափով։ Փոխադրավարձը հաշվարկելիս կիրառվում է ընդհանուր սակագնի մաթեմատիկական կլորացում, որը 1-49 դրամի դեպքում չի կարող գերազանցել 50 դրամը, 51-99 դրամի դեպքում՝ 100 դրամը։ Իսկ նույն պահանջների 5-րդ կետի համաձայն՝ միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում երթուղու փոխադրավարձը հաշվարկվում է ըստ երթուղու երկարության՝ հիմք ընդունելով տվյալ միասնական երթուղային ցանցի բոլոր երթուղիների փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջինացված արժեքը։ Փոխադրավարձի արժեքը կարող է հաշվարկվել միասնական երթուղային ցանցի բոլոր երթուղիների փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջինացված արժեքից ցածր արժեքով, սակայն փոխադրավարձը չի կարող պակաս լինել 100 դրամից։ Նշված իրավակարգավորման համաձայն՝ միասնական երթուղային ցանցում չներառված նոր երթուղիների փոխադրավարձի հաշվարկման համար հիմք է ընդունվում մրցույթի արդյունքներն ամփոփոխ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատված երթուղիների երկարությունների և սակագների ընդհանուր արժեքները։ Սակայն միասնական երթուղային ցանցում չներառված և հետագայում ՏԿԵ նախարարի հրամանով նոր երթուղիների հետ միասին հաստատված փոխադրավարձերի և ուղեգծերի դեպքում յուրաքանչյուր հաջորդ փոփոխությունը առաջ է բերում տարընթերցում երթուղիների միջին երկարության և փոխադրավարձի միջին արժեքի հիմք ընդունելու մասով, քանի որ յուրաքանչյուր նոր երթուղու ավելացման դեպքում նշված տվյալները կարող են փոփոխվել։

2. Կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1253-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագծով հստակեցվում է պահանջների 5-րդ կետով սահմանված իրավական ակտը, որին հղում պետք է կատարվի նոր երթուղիների փոխադրավարձի հաշվարկման համար, մասնավորապես՝ 5-րդ կետում լրացվում են «մրցույթի արդյունքները հաստատող լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ ակտում սահմանված» բառերը։

3 Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումների հստակեցում և առկա օրենսդրական բացի լրացում։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18112021թ N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրի 37-րդ կետով նախատեսված կանոնավոր ուղևորափոխադրումների կանոնակարգման և հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման, ինչպես նաև ներհամայնքային կանոնավոր երթուղիների կազմակերպման և բնակչության տրանսպորտային սպասարկման գործընթացը կազմակերպելու պահանջներից։

  • Discussed

    20.01.2026 - 05.02.2026

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 582

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.01.2026

Ուսումնասիրելով առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1253-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկում եմ հետևյալը.

1.Իրավական ակտի ընդունման տարեթիվն անհրաժեշտ է փոխարինել:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.01.2026

2. Ըստ նախագծի վերնագրի՝ Կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1253-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ պետք կատարվի լրացում է, մինչդեռ նախագծի նախաբանում հղում է կատարվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, այնինչ պետք հղում կատարել նույն հոդվածի 3-րդ մասին:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.01.2026

3. Նախագծի 1-ին կետում Որոշման վերնագիրը անհրաժեշտ է գրել մեծատառով:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: