ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1253-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Հանրապետության տարածքում ներդրվող միասնական երթուղային ցանցի մրցույթների իրականացման մոնիթորինգի արդյունքում պարզվել էր, որ ՀՀ կառավարության 08․08․2024թ․ N 1253-Ն որոշմամբ հաստատված պահանջների 4-րդ կետի համաձայն՝ երթուղու ուղեգծի երկարացման կամ կրճատման դեպքում փոխադրավարձը կարող է համապատասխանաբար ավելացվել կամ նվազեցվել երկարեցվող կամ կրճատվող կիլոմետրի հաշվարկով՝ տվյալ երթուղու փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջին արժեքի չափով։ Փոխադրավարձը հաշվարկելիս կիրառվում է ընդհանուր սակագնի մաթեմատիկական կլորացում, որը 1-49 դրամի դեպքում չի կարող գերազանցել 50 դրամը, 51-99 դրամի դեպքում՝ 100 դրամը։ Իսկ նույն պահանջների 5-րդ կետի համաձայն՝ միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում երթուղու փոխադրավարձը հաշվարկվում է ըստ երթուղու երկարության՝ հիմք ընդունելով տվյալ միասնական երթուղային ցանցի բոլոր երթուղիների փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջինացված արժեքը։ Փոխադրավարձի արժեքը կարող է հաշվարկվել միասնական երթուղային ցանցի բոլոր երթուղիների փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջինացված արժեքից ցածր արժեքով, սակայն փոխադրավարձը չի կարող պակաս լինել 100 դրամից։ Նշված իրավակարգավորման համաձայն՝ միասնական երթուղային ցանցում չներառված նոր երթուղիների փոխադրավարձի հաշվարկման համար հիմք է ընդունվում մրցույթի արդյունքներն ամփոփոխ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատված երթուղիների երկարությունների և սակագների ընդհանուր արժեքները։ Սակայն միասնական երթուղային ցանցում չներառված և հետագայում ՏԿԵ նախարարի հրամանով նոր երթուղիների հետ միասին հաստատված փոխադրավարձերի և ուղեգծերի դեպքում յուրաքանչյուր հաջորդ փոփոխությունը առաջ է բերում տարընթերցում երթուղիների միջին երկարության և փոխադրավարձի միջին արժեքի հիմք ընդունելու մասով, քանի որ յուրաքանչյուր նոր երթուղու ավելացման դեպքում նշված տվյալները կարող են փոփոխվել։
2. Կարգավորման նպատակը և բնույթը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1253-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագծով հստակեցվում է պահանջների 5-րդ կետով սահմանված իրավական ակտը, որին հղում պետք է կատարվի նոր երթուղիների փոխադրավարձի հաշվարկման համար, մասնավորապես՝ 5-րդ կետում լրացվում են «մրցույթի արդյունքները հաստատող լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ ակտում սահմանված» բառերը։
3․ Ակնկալվող արդյունքը․
Ակնկալվում է կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումների հստակեցում և առկա օրենսդրական բացի լրացում։
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի 37-րդ կետով նախատեսված կանոնավոր ուղևորափոխադրումների կանոնակարգման և հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման, ինչպես նաև ներհամայնքային կանոնավոր երթուղիների կազմակերպման և բնակչության տրանսպորտային սպասարկման գործընթացը կազմակերպելու պահանջներից։
-
Продолжительность
20.01.2026 05.02.2026 -
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
-
Test
Просмотры 213
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .