Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.01.2026 18:34:50

Ուսումնասիրելով առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1253-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկում եմ հետևյալը.

1.Իրավական ակտի ընդունման տարեթիվն անհրաժեշտ է փոխարինել:

Ընդունվել է

2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.01.2026 18:34:50

2. Ըստ նախագծի վերնագրի՝ Կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1253-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ պետք կատարվի լրացում է, մինչդեռ նախագծի նախաբանում հղում է կատարվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, այնինչ պետք հղում կատարել նույն հոդվածի 3-րդ մասին:

Չի ընդունվել, քանի որ հղումը ճիշտ է կատարվել

3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.01.2026 18:34:50

3. Նախագծի 1-ին կետում Որոշման վերնագիրը անհրաժեշտ է գրել մեծատառով:

Չի ընդունվել, քանի որ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքով սահմանված է, որ նորմատիվ իրավական ակտի վերնագիրը, գլուխներն ու բաժիններն են գրվում մեծատառերով և  իսկ 

4 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.01.2026 18:34:50

4. Նախագիծը կրում է ֆորմալ բնույթ: Կարծում եմ, որ Որոշումն ամբողջովին լրամշակման անհրաժեշտություն ունի, քանի որ Որոշմամբ սահմանվում են միայն Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի արդյունքում հաստատված կանոնավոր երթուղիների փոխադրավարձը վերանայելու պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման պահանջներին համապատասխան մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության՝ դրանց երկարացման կամ կրճատման դեպքում, մրցույթի արդյունքում սահմանված փոխադրավարձի վերանայման պայմանները և մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղու ձևավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանվելու պահանջները։

 

Անհրաժեշտ եմ համարում Որոշմամբ սահմանել միասնական երթուղային ցանցի փոխադրավարձի ձևավորման պայմանները։ Արդյունքում՝

- ձևավորված ամբողջ երթուղային ցանցում փոխադրավարձը կլինի հիմնավորված,

 

- երթուղու փոխադրավարձի վերանայումը, ինչպես նաև միասնական երթուղային ցանցում նոր երթուղիների ավելացման դեպքում փոխադրավարձի սահմանումը, կամ երթուղիների երկարացման կամ կրճատման դեպքերում փոխադրավարձի վերանայման գործընթացները կլինեն հիմնավորված, քանի որ կիրականացվեն համադրման սկզբունքով։ Հակառակ պարագայում անհասկանալի է ինչպես պետք է մրցութային հանձնաժողովն որոշում կայացնի, չունենալով ելակետային տվյալները, այսինքն հայտնի չի լինի մրցույթի ժամանակ փոխադրավարձի ձևավորման վրա ազդող գործոններն ինչ արժեք են ունեցել։

Տվյալ Որոշումը կյանքի կոչելու հիմնական գրավականը կայանում է միասնական երթուղային ցանցերում էլեկտրոնային տոմսի ներդնումը և կիրառումը (խելացի և աշխատող մեխանիզմի ներդրման դեպում)։ Տոմսի կիրառումը հանդիսանում է ուղևորահոսքի ճշգրիտ հաշվարկի մեխանիզմ, ինչն էլ հնարավորություն կտա իրական փոխադրավարձի ձևավորմանը և համապատասխանաբար հարկերի գանձմանը։

Նշված խնդիրների մասին և դրանց լուծման ուղղությամբ բազմիցս բարձրաձայնել եմ, անհասկանալի է պատկան մարմինների անհիմն ընդվզումը։

Որոշման նախագծով տարընթերցումից խուսափելու նպատակով հստակեցվում է միասնական երթուղային ցանցում չներառված նոր երթուղիների փոխադրավարձերի սահմանման համար հիմք հանդիսացող լիազոր մարմնի կողմից ընդունած նորմատիվ ակտը։

Որոշման նախագծով Էլեկտրոնային տոմսային համակարգին առնչվող կարգավորումներին անդրադարձ չի կատարվում։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: