Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՆԱԽԱԳՒԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<<———>>——— 2025 թվականի N ————-Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

     1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի «կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները հաստատելու մասին» N 1253-Ն որոշմամբ հաստատված պահանջների 5-րդ կետում «հիմք ընդունելով» բառերից հետո լրացնել «մրցույթի արդյունքները հաստատող լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ ակտում սահմանված» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                     Ն
Փաշինյան

  • Discussed

    20.01.2026 - 05.02.2026

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 581

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.01.2026

Ուսումնասիրելով առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1253-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկում եմ հետևյալը.

1.Իրավական ակտի ընդունման տարեթիվն անհրաժեշտ է փոխարինել:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.01.2026

2. Ըստ նախագծի վերնագրի՝ Կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1253-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ պետք կատարվի լրացում է, մինչդեռ նախագծի նախաբանում հղում է կատարվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, այնինչ պետք հղում կատարել նույն հոդվածի 3-րդ մասին:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.01.2026

3. Նախագծի 1-ին կետում Որոշման վերնագիրը անհրաժեշտ է գրել մեծատառով:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: