Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Դավիթ Տուրյան 29.01.2026 10:21:12

Առաջարկում եմ նախագծի «ՎԿԱՅԱԿԱՆ

CERTIFICATE

ՎԱՐՈՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ

DRIVER PROFESSIONAL QUALIFICATION» վերնագրով հավելվածում «2․ Անունը» ձևակերպումը փոխարինել «2․ Անունը(ները)» ձևակերպմամբ։

Առաջարկը պայմանավորված է նրանով, որ տվյալ ձևակերպման անգլերեն տարբերակում կիրառված է «Name(s)» ձևը, որը բառացի և բովանդակային առումով համապատասխանում է «Անունը(ները)» ձևակերպմանը։ Նշված անհամապատասխանությունը կարող է հանգեցնել հայերեն և անգլերեն տարբերակների միջև թարգմանական և կիրառական անճշտությունների։

Բացի այդ, «Անունը(ները)» ձևակերպման կիրառումը առավել ճշգրիտ է, քանի որ այն ապահովում է այն անձանց տվյալների լիարժեք և ճիշտ արտացոլումը, որոնք կարող են ունենալ մեկից ավելի անուն (օրինակ՝ երկակի անուններ), ինչպես նաև համապատասխանում է վարչարարական և փաստաթղթաշրջանառության միջազգային ընդունված պրակտիկային։

Ուստի առաջարկվող փոփոխությունը միտված է փաստաթղթի լեզվական հստակության բարձրացմանը, երկլեզու տարբերակների բովանդակային համարժեքության ապահովմանը և հնարավոր իրավական կամ գործնական մեկնաբանությունների անհամապատասխանությունների կանխարգելմանը։

Ընդունվել է

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: