ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-ն որոշմամբ սահմանվել են որոշ դասերի (ենթադասերի) վարորդական վկայական ունեցող միջպետական փոխադրումներ կատարող վարորդների նախնական մասնագիտական որակավորման, պարբերական մասնագիտական վերապատրաստման և մասնագիտական որակավորման վկայական (ՄՈՎ) տրամադրելու գործընթացները։ Վարորդները նախնական որակավորման վերապատրաստման դասընթացի ավարտից հետո պետք է հանձնեն քննություն, որի դրական արդյունքի դեպքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է տրվի ՄՈՎ, որի ձևը հաստատված է սույն որոշմամբ։
Վերապատրաստման դասընթաց իրականացնելու իրավունք ստացած կազմակերպության կողմից արրդեն իսկ սկսվել են դասընթացները, որոնց ավարտից հետո ՏԿԵ նախարարությունը պետք է ապահովի որակավորման քննությունների ընդունման և ՄՈՎ-ի տրամադրման գործընթացը։ Սակայն նախարարությունը դեռևս որևէ կազմակերպության հետ չունի ստորագրված պայմանագիր, ով կիրականացնի SO 7810 և 7816-1 ստանդարտների պահանջներին համապատասխան ՄՈՎ-ի տպագրությունը։
Մյուս կողմից ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-ն որոշման 3-րդ կետով սահմանված է, որ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը, այլ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված վարորդների մասնագիտական որակավորման վկայականներն ուժի մեջ են մինչև դրանց ժամկետների ավարտը։ Դրույթը սահմանվել էր հաշվի առնելով, որ ՏՆԵԿ թույլտվությունները տրամադրելու համար կազմակերպությունները պետք է ներկայացնեն վարորդների ՄՈՎ-ը, իսկ ՏԿԵՆ-ը դեռևս մասնագիտական որակավորման քննությունները չի կազմակերպում և ՄՈՎ չի տրամադրում։ ՏՆԵԿ թույլտվությունների տրամադրման գործընթացի շարունակականությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ընդունել նաև 2026 թվականի տարեսկզբին այլ պետություններում սահմանված կարգով ստացված ՄՈՎ-երը։
Բացի այդ՝ ԵՄ-ում վարորդների մասնագիտական որակավորման վերաբերյալ 095 (Code 95) նշումը սահմանված է ԵՄ 2003/59/EC դիրեկտիվով։ ԵՄ անդամ պետությունների մեծ մասում մասնագիտական որակավորման վավերականությունը կարող է հաստատվել նաև հենց վարորդական վկայականի վրա՝
«95. dd.mm.yyyy» ձևաչափով (վավերականության վերջնաժամկետով) նշում կատարելու միջոցով։ Այդ երկրներն են՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Ավստրիա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Խորվաթիա, Սլովենիա, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Հունաստան, Պորտուգալիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Կիպրոս։ ԵՄ օրենսդրության համաձայն՝ երկու տարբերակն էլ հավասարապես օրինական են։ Պետությունները կարող են կիրառել մեկը կամ երկուսը միաժամանակ։
Հիմք ընդունելով միջազգային փորձը անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ սահմանել պահանջ ՄՈՎ-ի փոխարեն վարորդական վկայականների դարձերեսին վարորդների մասնագիտական որակավորման ժամկետը սահմանող 095 կոդի վերաբերյալ նշում կատարելու մասով։ Նման կարգավորումը ՀՀ-ում կիրառելը կդյուրացնի վարորդների մասնագիտական որակավորման գործընթացը։
Անհրաժեշտ է վերանայյել նաև որոշմամբ սահմանված գործնական քննության պահանջը, քանի որ ՏԿԵՆ-ը չունի համապատասխան ռեսուրսներ։ Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ում վարորդների մասնագիտական որակավորման (Code 95 / CPC) շրջանակում գործնական (վարելու) քննության պահանջը պարտադիր չէ բոլոր պետություններում։ 2003/59/EC դիրեկտիվը թույլ է տալիս, որ պետությունները կիրառեն միայն տեսական քննություն և/կամ ուսուցում, առանց առանձին գործնական վարելու քննության։
2. Կարգավորման նպատակը և բնույթը.
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմամբ սահմանվում է հետևյալ պահանջները՝
- ընդունել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո այլ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված վարորդների մասնագիտական որակավորման վկայականներն մինչև 2026 թվականի մայիսի 1-ը․
- սահմանել կարգավորում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշմամբ սահմանված վարորդական վկայականի դարձերեսի 12-րդ դաշտի համապատասխան դասի(ենթադասի) տողում մասնագիտական որակավորման գործողության ժամկետի վերաբերյալ «95․օր․ամիս․տարեթիվ» ձևաչափով նշում կատարելու վերաբերյալ․
- Հանել մասնագիտական որակավորման գործնական քննության անցկացման վերաբերյալ կարգավորումը,
3․ Ակնկալվող արդյունքը․
Որոշման նախագծի ընդունման դեպքում կդյուրացվի միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական որակավորման գործընթացը, կապահովի ՀՀ օրենսդրությամբ սահմանվված միջպետական բեռնափոխադրումների թույլտվությունների տրամադրումը և մասնագիտական որակավորրման փաստաթղթավորումը։
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի և եկամուտների նվազում կամ ավելացում չի նախատեսվում։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 28-րդ կետի կատարման ապահովմամբ:
-
Duration
20.01.2026 05.02.2026 -
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 183
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.