ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Դավիթ Տուրյան 29.01.2026 10:21:12 | Առաջարկում եմ նախագծի «ՎԿԱՅԱԿԱՆ CERTIFICATE ՎԱՐՈՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ DRIVER PROFESSIONAL QUALIFICATION» վերնագրով հավելվածում «2․ Անունը» ձևակերպումը փոխարինել «2․ Անունը(ները)» ձևակերպմամբ։ Առաջարկը պայմանավորված է նրանով, որ տվյալ ձևակերպման անգլերեն տարբերակում կիրառված է «Name(s)» ձևը, որը բառացի և բովանդակային առումով համապատասխանում է «Անունը(ները)» ձևակերպմանը։ Նշված անհամապատասխանությունը կարող է հանգեցնել հայերեն և անգլերեն տարբերակների միջև թարգմանական և կիրառական անճշտությունների։ Բացի այդ, «Անունը(ները)» ձևակերպման կիրառումը առավել ճշգրիտ է, քանի որ այն ապահովում է այն անձանց տվյալների լիարժեք և ճիշտ արտացոլումը, որոնք կարող են ունենալ մեկից ավելի անուն (օրինակ՝ երկակի անուններ), ինչպես նաև համապատասխանում է վարչարարական և փաստաթղթաշրջանառության միջազգային ընդունված պրակտիկային։ Ուստի առաջարկվող փոփոխությունը միտված է փաստաթղթի լեզվական հստակության բարձրացմանը, երկլեզու տարբերակների բովանդակային համարժեքության ապահովմանը և հնարավոր իրավական կամ գործնական մեկնաբանությունների անհամապատասխանությունների կանխարգելմանը։ |
Ընդունվել է |