Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերի ընդունումն ուղղված է ապագայում կառուցվող անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությանը՝ ստեղծելով հստակ, կանխատեսելի և կայուն գործիքակազմեր։ Արդյունքում ակնկալվում է.

1)   նախատեսել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի` որպես Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետ երաշխիքներ,

2)  վերացնել գնորդների իրավունքների իրականացման խոչընդոտները` ապահովելով մինչ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա հարուցված դատական վեճի լուծումը հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասից անխոչընդոտ օգտվելու նրանց իրավունքը,

3)  պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցվելու դեպքերում երաշխավորել գործընթացի շարունակականությունը և գնորդների` պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիությունը,

4)  պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա հարուցված դատական վեճի լուծման արդյունքներով կարգավորել շենքի տակ գտնվող և այն սպասարկող հողամասի իրավական ճակատագիրը` ձևավորելով կանխատեսելի և հստակ իրավական համակարգ,

5)  սահմանել համահավասար պայմաններում գնորդների` շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի կառավարմանը մասնակցելու իրավունքը,

6)  նախատեսել հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ գնորդների օգտագործման, ապա սեփականության իրավունքների պետական գրանցման պարզ և մատչելի ընթացակարգեր,

7)  բարձրացնել անշարժ գույքի շուկայի կանխատեսելիությունը և որոշակիությունը, ինչպես նաև նպաստել ներդրումային միջավայրի կայունությանը։

  • Discussed

    26.12.2025 - 10.01.2026

  • Type

    Law

  • Area

    Justice, Cadastre

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1850

Print

Suggestions

Մուշեղ Բաբայան

27.12.2025

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին>> օրենքով նախատեսվում է Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով.

«5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-10-րդ մասերով սահմանված դեպքերում բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերը, որոնք այդ հոդվածներով սահմանված կարգավորումներին համապատասխան ձեռք են բերել նաև հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ օգտագործման իրավունք, hամարվում են բաժնային սեփականության օգտագործողներ և օգտվում են սույն օրենքով սահմանված` բաժնային սեփականության սեփականատերերի բոլոր իրավունքներից և կրում են նրանց բոլոր պարտականությունները:»:

Որոշակի դիտարկումներ են առկա հատկապես վերը նշված պարտականությունները կրելու կապակցությամբ։

Ըստ էության, նախագծերի փաթեթն այն մասին է, որ բազմաբնակարան շենքի բնակարանի սեփականատեր քաղաքացին մինչև դատական քննության ավարտը (ինչը մեր օրերում կարող է տարիներ տևել), ոչ իր մեղքով կրում է որոշակի բացասական հետևանքներ։ Այդ քաղաքացին լիարժեք չի կարողանում տնօրինել իր սեփական բնակարանի հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասը, քանի որ տևական ժամանակահատվածում այդ գույքը իրեն հատկացված է լինելու ոչ թե սեփականության, այլ օգտագործման իրավունքով։ Այսինքն, քաղաքացին իր կամքից անկախ պատճառներով իր գնած հողամասի սեփականատերը չի հանդիսանալու, այլ հանդիսանալու է օգտագործողը, այնինչ՝ Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է կրել սեփականատիրոջ բոլոր պարտականությունները, այդ թվում՝ վճարել հարկերը (գույքահարկ, հողի հարկ և այլն)։ Կարծում եմ, որ այս պայմաններում քաղաքացին պետք է ազատվի խնդրո առարկա հողամասի վերաբերյալ հարկերը վճարելու պարտականությունից, մինչև պաշտոնապես դրա սեփականատեր դառնալը։ Տրամաբանական կլինի, որ այդ հողամասի հարկերը վճարի այդ ընթացքում սեփականատեր հանդիսացող սուբյեկտը (օրինակ՝ կառուցապատողը)։ 

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: