«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Նախագծերի ընդունումն ուղղված է ապագայում կառուցվող անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությանը՝ ստեղծելով հստակ, կանխատեսելի և կայուն գործիքակազմեր։ Արդյունքում ակնկալվում է.
1) նախատեսել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի` որպես Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետ երաշխիքներ,
2) վերացնել գնորդների իրավունքների իրականացման խոչընդոտները` ապահովելով մինչ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա հարուցված դատական վեճի լուծումը հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասից անխոչընդոտ օգտվելու նրանց իրավունքը,
3) պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցվելու դեպքերում երաշխավորել գործընթացի շարունակականությունը և գնորդների` պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիությունը,
4) պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա հարուցված դատական վեճի լուծման արդյունքներով կարգավորել շենքի տակ գտնվող և այն սպասարկող հողամասի իրավական ճակատագիրը` ձևավորելով կանխատեսելի և հստակ իրավական համակարգ,
5) սահմանել համահավասար պայմաններում գնորդների` շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի կառավարմանը մասնակցելու իրավունքը,
6) նախատեսել հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ գնորդների օգտագործման, ապա սեփականության իրավունքների պետական գրանցման պարզ և մատչելի ընթացակարգեր,
7) բարձրացնել անշարժ գույքի շուկայի կանխատեսելիությունը և որոշակիությունը, ինչպես նաև նպաստել ներդրումային միջավայրի կայունությանը։
-
Տևողություն
26.12.2025 10.01.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Կադաստր
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 111
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: