«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____________ 2026 թվականի N _______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի «Ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու կարգը և պայմանները, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, սահմանելու մասին» թիվ 1335-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի՝
ա. 7-րդ ենթակետում «պահպանության ստորաբաժանումում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման գրասենյակում» բառերով.
բ. 9-րդ ենթակետից հանել «, մոնիթորինգի կենտրոնում» բառերը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 15-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
« »____________ 2026թ.
ք. Երևան
-
Discussed
22.12.2025 - 16.01.2026
-
Type
Decision
-
Area
Protection of public order, ensuring public security and the community policing
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 610
Print