Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի       18-ի թիվ 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս Ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու կարգը և պայմանները սահմանող ՀՀ կառավարության 2025թ. սեպտեմբերի 18-ի թիվ 1335-Ն որոշմամբ նախատեսված է, որ օբյեկտների պահպանությունն իրականացվում է կայուն պահակետերի և պարեկային խմբերի միջոցով՝ համագործակցելով մոնիթորինգի կենտրոնի հետ։

Իր հերթին, բացահայտված է «մոնիթորինգի կենտրոն» հասկացության իմաստը, ըստ որի՝ այն Ոստիկանության գվարդիայի՝ օբյեկտների պետական պահպանություն իրականացնելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու իրավասությամբ օժտված ստորաբաժանումում գործող ծառայություն է, որը հագեցած է սերվերային, համակարգչային ու տեսահսկման տեխնիկական միջոցներով և ծրագրային ապահովմամբ, որոնց միջոցով հսկողություն է իրականացնում օբյեկտների նկատմամբ:

Հարկ է նշել, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունում շարունակվող բարեփոխումների շրջանակներում նախաձեռնվել է օրենսդրական վերանայում, որով նախատեսվում է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործառույթների մեկտեղմամբ, ինչպես նաև՝ նոր գործառույթների ավելացմամբ ՀՀ ներքին գործերի նախարարությունում ձևավորել օպերատիվ կառավարման գրասենյակ՝ ահազանգերին մեկ միասնական կենտրոնից արձագանքելու և, որպես հետևանք, գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հարկ է ընդգծել, որ համապատասխան օրենսդրական փաթեթն արդեն իսկ ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2025թ. դեկտեմբերի 17-ին:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ անհրաժեշտություն է առաջացել կարևորագույն նշանակության օբյեկտների նկատմամբ հսկողություն իրականացնող մոնիթորինգի կենտրոնը, որպես ահազանգերին արձագանքող գործառույթով օժտված միավոր, Ոստիկանության գվարդիայից տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարությունում ձևավորվելիք օպերատիվ կառավարման գրասենյակի տիրույթ:

2 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանության գվարդիայի՝ օբյեկտների պետական պահպանություն իրականացնելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու իրավասությամբ օժտված ստորաբաժանումում գործող ծառայությունը՝ մոնիթորինգի կենտրոնը, այլևս գործելու է ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման գրասենյակի կառուցվածքում։

 

3 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։ 

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 03-ից. «Արդյունավետ և հաշվետու կառավարում»։

 

6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա։

 

7 Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կամբողջացվի ահազանգերի, առանց որևէ տարբերակման, մեկ միասնական մասնագիտացված արձագանքման կենտրոնի ձևավորմանն ուղղված բարեփոխումը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Discussed

    22.12.2025 - 16.01.2026

  • Type

    Decision

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 610

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: