Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ 2025 թվականի                           N ___- Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.             Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1286 որոշմամբ հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ց Ա Ն Կ

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1.     Ժանտախտ՝ թոքային ձև

2.    Խոլերա

3.    Տիֆ/պարատիֆ

4.    Համաճարակային ոջլային տիֆ` հարուցված Ռիկետսիա պրովացեկիով (Rickettsia prowazekii)

5.    Շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզ (հարուցչի արտազատմամբ բոլոր ձևերը)

6.   Վիրուսային հեմոռագիկ տենդեր (Էբոլա, Մարբուրգ, Լասս)

7.    Արևադարձային մալարիա

8.   Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS)

9.   Համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակներ»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                              Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

ԵՐԵՎԱՆ

  • Discussed

    18.12.2025 - 02.01.2026

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 998

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: