ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին
«Երվերելակ» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի թիվ 753-Ն որոշմամբ վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
Ընկերության իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան, Մասիսի նրբանցք թիվ 13:
Ընկերության գործունեության ոլորտն է եղել վերելակների տեղադրում և սպասարկում:
Ընկերությունը սկսած 2014թ. գործունեություն չի իրականացնում: Ընկերությունում հաշվառվում է երկու հաստիքային աշխատող՝ տնօրեն և գլխավոր հաշվապահ ½ դրույքաչափով:
«Երվերելակ» ՓԲԸ-ի շենք-շինությունների մակերեսը կազմում է՝ 3602.5 ք/մ, 207 գծամետր պարիսպ, իսկ զբաղեցրած հողատարածքը՝ 1,09426 հա:
Ընկերության բաժնետոմսերը ՀՀ կառավարության 14.06.2012թ. թիվ 746-Ա, 13.09.2013թ. թիվ 987-Ա և 30.03.2017թ. թիվ 324-Ա որոշումներով համապատասխանաբար 257 809 հազ. դրամ, 175 882 հազ. դրամ և 94 009 հազ.դրամ արժեքներով ներկայացվել են մասնավորեցման: Մասնավորեցումը չի կայացել գնորդ չլինելու պատճառով:
Ընկերության անշարժ գույքի գնահատված արժեքը 06.09.2016թ. դրությամբ կազմում է 128 031 000 դրամ:
«Աստերիա» ՍՊԸ-ն 18.12.2017թ. գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին «Երվերելակ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը և հողատարածքը անվճար՝ առանց երրորդ անձանց հանդեպ պարտավորությունների հատկացնել «ԳԼԱՍՏԱ» ՍՊԸ-ին (հայ-կորեական ընկերություն)՝ Հայաստանում Բիոֆարմացևտիկ դեղերի և պատվաստանյութերի արտադրության գործարան հիմնելու համար՝ 50-55 մլն. դոլար ընդհանուր բյուջեով:
ՀՀ վարչապետի 28.03.2018թ. թիվ 02/24.4/4872-18 հանձնարարականով հանձնարարվել է ՀՀ կառավարության քննարմանը ներկայացնել «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությանը գույք օտարելու թույլտվություն տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
Նախագծով առաջարկվում է թույլատրել «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող վերը նշված անշարժ գույքը մասնակի հատուցմամբ օտարել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո սահմանված կարգով ընկերությունը լուծարել: Հետագայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը օտարված անշարժ գույքը սահմանված կարգով հատկացնել «ԳԼԱՍՏԱ» ՍՊԸ-ին՝ Հայաստանում Բիոֆարմացևտիկ դեղերի և պատվաստանյութերի արտադրության գործարան հիմնելու պայմանով:
Նշված անշարժ գույքը առաջարկվում է պետությանն օտարել մասնակի հատուցմամբ, այլ ոչ անհատույց հանձնել, քանի որ «Երվերելակ» ՓԲԸ-ի լուծարման ավարտը գրանցելու համար անհրաժեշտ է մարել ընկերության ամբողջ պարտավորությունները, այդ թվում՝ մինչև լուծարման ավարտն առաջացող:
«Երվերելակ» ՓԲԸ-ի գույքի մասնակի հատուցմամբ օտարման արժեքի ձևավորման հաշվարկ 01.08.2018թ. դրությամբ՝
|
Անվանումը
|
Գումարի չափը
դրամ
|
|
Պարտավորություններ՝ այդ թվում
|
14 378 699
|
1
|
կրեդիտորական պարտքեր ստացված ծառայության, ընդունվ. աշխ. գծով
|
980 743
|
2
|
ստաց. կանխավճ. վաճառվելիք արտադ. ապրանք. աշխ. ծառայության գծով
|
29 200
|
3
|
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր շահութահարկի գծով
|
182 621
|
4
|
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր եկամտահարկի գծով
|
335 357
|
5
|
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր գույքահարկի գծով
|
458 620
|
6
|
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր հողի հարկի գծով
|
405 530
|
7
|
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր այլ պարտադիր վճարների գծով /դրոշմանիշային վճար/
|
38 000
|
8
|
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր այլ պարտադիր վճարների գծով /լիցենզիայի գծով պարտք/
|
80 000
|
9
|
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր այլ պարտադիր վճարների գծով /շրջանառ. հարկի պարտք/
|
165 190
|
10
|
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր վճարված աշխատավարձի դիմաց հաշվեգրված պարտք սաց. ապահովության գծով
|
1 385 000
|
11
|
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի գծով
|
3 135 648
|
12
|
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր փոխատուցելի բացակայությունների գծով
|
554 400
|
13
|
կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին առհաշիվ գումար. գծով
|
202 869
|
14
|
արտահաշվեկշռային հաշիվ /աշխատավարձի գծով/
|
3 156 668
|
15
|
վերջնահաշվարկ
|
1 420 383
|
16
|
խեղման նպաստի 10 տարվա գումար
|
1 848 000
|
17
|
կրեդիտորական պարտքեր ապահովագրավճարների գծով
|
470
|
18
|
Լուծարման գործընթացի հետ կապված ծախսեր
(այդ թվում՝ գրանցման գործընթացի համար սահմանված տուրքերի վճարներ, հանձնակատարի, հաշվապահի աշխատավարձ, փաստաթղթերի արխիվացման վճար և այլն)
|
1 500 000
|
19
|
Նոտարական ծախս
|
30 000
|
20
|
Օտարման գործարքից առաջացող հարկ
|
1 590 870
|
|
Ընդամենը
|
17 499 569
|
Լուծարման գործընթացի ավարտից հետո գումարի մնացորդ լինելու դեպքում այն ամբողջությամբ հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:
|