Add to favourites

Under development

«ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«....»    ...............   2018թ.   N    -Ն

 

«ԵՐՎԵՐԵԼԱԿ»  ՓԱԿ  ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, 60-րդ, 61-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

 

  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սեփականու­թյան իրավունքով իրեն պատկանող՝ քաղաք Երևան, Մասիսի նրբ. թիվ 13 հասցեում գտնվող` 128 031 000 դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1,09426 հա հողամասը` 49 504 322 դրամ կադաստրային արժեքով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 2426299 տրված 16.03.2010թ.)՝ համաձայն N1 հավելվածի, մասնակի հատուցմամբ (իրական արժեքից ցածր արժեքով)՝ 17 499 569 դրամ արժեքով, օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2018 թվականի 3-րդ եռամսյակում հատկացնել 17 499 569 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N1717-Ն որոշման N11 և N12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն N2 և N3 հավելվածների:
  4. Սույն որոշման 5-րդ կետի 1)-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ք.Երևան, Մասիսի նրբ. 13, պետական գրանցման համարը՝ 286.120.02817):
  5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1)  սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը, որից հետո 10-օրյա ժամկետում ավարտել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները,

2) սույն կետի 1)-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 30-օրյա ժամկետում ապահովել ք.Երևան, Մասիսի նրբ. 13 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

3) սույն կետի 2)-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերու­թյան լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավար­ման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկա­մուտ­ների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին,

4) լուծարման հանձնա­ժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերու­թյունում գույքագրման աշխատանքների իրականացումը և համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

  1. Սահմանել, որ՝

1) առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման ծախսերն ենթակա են իրականացման «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին, իսկ առուվաճառքի պայմանագրի կնքումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին:

2) «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերու­թյան պարտատերերի հետ հաշվարկներն ավարտե­լուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

3) «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերու­թյան պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

 

 

 

 

Հավելված  N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

«   » --------------------  N    - Ն  որոշման

 

 

Ցանկ

Երվերելակ փակ բաժնետիրական ընկերության

անշարժ գույքի

                                                                                                                     

 

 

Հ/Հ

Անվանում

Քանակ հատ

Մակերես ք.մ

Զբաղեցրած հողատարածքը հա

Գնահատված արժեք (առանց հողամասի կադաստրային արժեքի նվազեցման)

դրամ

1.

Արտադրամաս

1

2643.3

1.09426

 

 

 

 

128 031 000

2.

պահեստ

1

718.2

3.

շինություն

1

46.2

4.

ծածկած ջրավազան

1

36.0

5.

կիսակառուց շինություն

1

49.1

6.

պահակատուն

1

19.7

7.

Պարիսպ տուֆ քարից

1

90.0

8.

Պարիսպ երկաթբետոնյա

1

207.0 գծ.մ

 

 

 

Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 49 504 322 դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


  • Discussed

    11.05.2018 - 25.12.2018

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8617

Print

Suggestions

Նենսի Գևորգիան

21.05.2018

3. Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ նախագիծը հակասում է ՀՀ կառավարության 28.12.2017թ. N 1717-Ն որոշմանը /4-րդ կետի 10-րդ ենթակետի «բ» պարբերություն/: Հարկ է նկատի ունենալ, որ նշած կետը պետգույքի կողմից չի պահպանվում քանիցս և ՀՀ կառավարությունն ըստ էության ընդունում է իր կողմից նախկինում որդեգրված քաղաքականությանը հակասող որոշումներ:

Նենսի Գևորգիան

21.05.2018

1. Նախագծում անհրաժեշտ է դրույթներ նախատեսել գույքի օտարման արդյունքում ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման վերաբերյալ: 2. Միաժամանակ պարզ չէ թե գույքի օտարման ժամանակ առաջացող հարկային պարտավորությունները ում միջոցով են մարվելու: Այս առումով անհրաժեշտ է դրույթներ նախատեսել նաև այդ մասին:

See more