ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«....» ............... 2018թ. N -Ն
«ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, 60-րդ, 61-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ քաղաք Երևան, Մասիսի նրբ. թիվ 13 հասցեում գտնվող` 128 031 000 դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1,09426 հա հողամասը` 49 504 322 դրամ կադաստրային արժեքով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 2426299 տրված 16.03.2010թ.)՝ համաձայն N1 հավելվածի, մասնակի հատուցմամբ (իրական արժեքից ցածր արժեքով)՝ 17 499 569 դրամ արժեքով, օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
- Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2018 թվականի 3-րդ եռամսյակում հատկացնել 17 499 569 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N1717-Ն որոշման N11 և N12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն N2 և N3 հավելվածների:
- Սույն որոշման 5-րդ կետի 1)-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ք.Երևան, Մասիսի նրբ. 13, պետական գրանցման համարը՝ 286.120.02817):
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը, որից հետո 10-օրյա ժամկետում ավարտել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները,
2) սույն կետի 1)-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 30-օրյա ժամկետում ապահովել ք.Երևան, Մասիսի նրբ. 13 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
3) սույն կետի 2)-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին,
4) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությունում գույքագրման աշխատանքների իրականացումը և համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
- Սահմանել, որ՝
1) առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման ծախսերն ենթակա են իրականացման «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին, իսկ առուվաճառքի պայմանագրի կնքումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին:
2) «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3) «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
« » -------------------- N - Ն որոշման
Ցանկ
Երվերելակ փակ բաժնետիրական ընկերության
անշարժ գույքի
Հ/Հ
|
Անվանում
|
Քանակ հատ
|
Մակերես ք.մ
|
Զբաղեցրած հողատարածքը հա
|
Գնահատված արժեք (առանց հողամասի կադաստրային արժեքի նվազեցման)
դրամ
|
1.
|
Արտադրամաս
|
1
|
2643.3
|
1.09426
|
128 031 000
|
2.
|
պահեստ
|
1
|
718.2
|
3.
|
շինություն
|
1
|
46.2
|
4.
|
ծածկած ջրավազան
|
1
|
36.0
|
5.
|
կիսակառուց շինություն
|
1
|
49.1
|
6.
|
պահակատուն
|
1
|
19.7
|
7.
|
Պարիսպ տուֆ քարից
|
1
|
90.0
|
8.
|
Պարիսպ երկաթբետոնյա
|
1
|
207.0 գծ.մ
|
Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 49 504 322 դրամ: