Добавить в избранное

В стадии разработки

«ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐՎԵՐԵԼԱԿ»  ՓԱԿ  ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին

 

«Երվերելակ» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի թիվ 753-Ն որոշմամբ վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Ընկերության իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան, Մասիսի նրբանցք թիվ 13:

Ընկերության գործունեության ոլորտն է եղել վերելակների տեղադրում և սպասարկում:

Ընկերությունը սկսած 2014թ. գործունեություն չի իրականացնում: Ընկերությունում հաշվառվում է երկու հաստիքային աշխատող՝ տնօրեն և գլխավոր հաշվապահ ½ դրույքաչափով:

«Երվերելակ» ՓԲԸ-ի շենք-շինությունների մակերեսը կազմում է՝ 3602.5 ք/մ, 207 գծամետր պարիսպ, իսկ զբաղեցրած հողատարածքը՝ 1,09426 հա:

Ընկերության բաժնետոմսերը ՀՀ կառավարության 14.06.2012թ. թիվ 746-Ա, 13.09.2013թ. թիվ 987-Ա և 30.03.2017թ. թիվ 324-Ա որոշումներով համապատասխանաբար 257 809 հազ. դրամ, 175 882 հազ. դրամ և 94 009 հազ.դրամ արժեքներով ներկայացվել են մասնավորեցման: Մասնավորեցումը չի կայացել գնորդ չլինելու պատճառով:

Ընկերության անշարժ գույքի գնահատված արժեքը 06.09.2016թ. դրությամբ կազմում է 128 031 000 դրամ:

«Աստերիա» ՍՊԸ-ն 18.12.2017թ. գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին «Երվերելակ»    ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը և հողատարածքը անվճար՝ առանց երրորդ անձանց հանդեպ պարտավորությունների հատկացնել «ԳԼԱՍՏԱ» ՍՊԸ-ին  (հայ-կորեական ընկերություն)՝ Հայաստանում Բիոֆարմացևտիկ դեղերի և պատվաստանյութերի արտադրության գործարան հիմնելու համար՝ 50-55 մլն. դոլար ընդհանուր բյուջեով: 

ՀՀ վարչապետի 28.03.2018թ. թիվ 02/24.4/4872-18 հանձնարարականով հանձնարարվել է ՀՀ կառավարության քննարմանը ներկայացնել «Երվերելակ» փակ բաժնետիրական  ընկերությանը գույք օտարելու թույլտվություն տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և «Երվերելակ» փակ  բաժնետիրական  ընկերությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Նախագծով առաջարկվում է թույլատրել «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սեփականու­թյան իրավունքով իրեն պատկանող վերը նշված անշարժ գույքը մասնակի հատուցմամբ օտարել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո սահմանված կարգով ընկերությունը լուծարել: Հետագայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը օտարված անշարժ գույքը սահմանված կարգով հատկացնել «ԳԼԱՍՏԱ» ՍՊԸ-ին՝ Հայաստանում Բիոֆարմացևտիկ դեղերի և պատվաստանյութերի արտադրության գործարան հիմնելու պայմանով:

Նշված անշարժ գույքը առաջարկվում է պետությանն օտարել մասնակի հատուցմամբ, այլ ոչ անհատույց հանձնել, քանի որ «Երվերելակ» ՓԲԸ-ի լուծարման ավարտը գրանցելու համար անհրաժեշտ է մարել ընկերության ամբողջ պարտավորությունները, այդ թվում՝ մինչև լուծարման ավարտն առաջացող:

 

«Երվերելակ» ՓԲԸ-ի գույքի մասնակի հատուցմամբ օտարման արժեքի ձևավորման հաշվարկ 01.08.2018թ. դրությամբ՝

 

 

Անվանումը

Գումարի չափը

դրամ

 

Պարտավորություններ՝ այդ թվում

14 378 699

1

կրեդիտորական պարտքեր ստացված ծառայության, ընդունվ. աշխ. գծով

980 743

2

ստաց. կանխավճ. վաճառվելիք արտադ. ապրանք. աշխ. ծառայության գծով

29 200

3

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր շահութահարկի գծով

182 621

4

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր եկամտահարկի գծով

335 357

5

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր գույքահարկի գծով

458 620

6

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր հողի հարկի գծով

405 530

7

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր այլ պարտադիր վճարների գծով /դրոշմանիշային վճար/

38 000

8

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր այլ պարտադիր վճարների գծով /լիցենզիայի գծով պարտք/

80 000

9

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր այլ պարտադիր վճարների գծով /շրջանառ. հարկի պարտք/

165 190

10

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր վճարված աշխատավարձի դիմաց հաշվեգրված պարտք սաց. ապահովության գծով

1 385 000

11

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի գծով

3 135 648

12

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր փոխատուցելի բացակայությունների  գծով

554 400

13

կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին առհաշիվ  գումար. գծով

202 869

14

արտահաշվեկշռային հաշիվ /աշխատավարձի գծով/

3 156 668

15

վերջնահաշվարկ

1 420 383

16

խեղման նպաստի 10 տարվա գումար

1 848 000

17

կրեդիտորական պարտքեր ապահովագրավճարների գծով

470

18

Լուծարման գործընթացի հետ կապված ծախսեր

(այդ թվում՝ գրանցման գործընթացի համար սահմանված տուրքերի վճարներ, հանձնակատարի, հաշվապահի աշխատավարձ, փաստաթղթերի արխիվացման վճար և այլն)

1 500 000

19

Նոտարական ծախս

30 000

20

Օտարման գործարքից առաջացող հարկ

1 590 870

 

Ընդամենը

17 499 569

Լուծարման գործընթացի ավարտից հետո գումարի մնացորդ լինելու դեպքում այն ամբողջությամբ հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:

  • Обсуждалось

    11.05.2018 - 25.12.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8613

Принт

Предложения

Նենսի Գևորգիան

21.05.2018

3. Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ նախագիծը հակասում է ՀՀ կառավարության 28.12.2017թ. N 1717-Ն որոշմանը /4-րդ կետի 10-րդ ենթակետի «բ» պարբերություն/: Հարկ է նկատի ունենալ, որ նշած կետը պետգույքի կողմից չի պահպանվում քանիցս և ՀՀ կառավարությունն ըստ էության ընդունում է իր կողմից նախկինում որդեգրված քաղաքականությանը հակասող որոշումներ:

Նենսի Գևորգիան

21.05.2018

1. Նախագծում անհրաժեշտ է դրույթներ նախատեսել գույքի օտարման արդյունքում ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման վերաբերյալ: 2. Միաժամանակ պարզ չէ թե գույքի օտարման ժամանակ առաջացող հարկային պարտավորությունները ում միջոցով են մարվելու: Այս առումով անհրաժեշտ է դրույթներ նախատեսել նաև այդ մասին:

Узнать больше