Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
1 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
<<ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. <<Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀO-6-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, ով մինչև հերթական զորակոչին նախորդող հունիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ դիմել է իր զինվորական հաշվառման տարածքային զինվորական կոմիսարին, և ում վերաբերյալ 8.1-ին հոդվածում սահմանված իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից՝ հաշվի առնելով այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) եզրակացությունը, որոշում է կայացվել ուղարկել այլընտրանքային ծառայության:>>.
2) լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
<<Հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնում է տարածքային կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:>>:
ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասում՝
1) առաջին նախադասությունում <<30-օրյա ժամկետում>> բառերից հետո լրացնել §, բայց ոչ ուշ, քան զորակոչի ավարտին նախորդող 25-րդ օրը,¦ բառերը.
2) վերջին նախադասությունը հանել:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8.1-ին հոդվածի՝
1) վերնագրում <<որոշումը>> բառից առաջ լրացնել <<եզրակացությունը և իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի>> բառերը.
2) 1-ին մասի՝
ա. առաջին նախադասությունում <<որոշում>> բառը փոխարինել <<եզրակացություն>> բառով.
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացու դիմումը քննարկելու և դրա վերաբերյալ եզրակացություն կայացնելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ ամիսը:>>.
3) 2-րդ մասում <<որոշում>> բառը փոխարինել <<եզրակացություն>> բառով.
4) 3-րդ մասում՝
ա. առաջին նախադասությունում <<որոշմամբ հանրապետական հանձնաժողովը սահմանում է>> բառը փոխարինել <<եզրակացության մեջ նշվում է>> բառերով.
բ. լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
<<Դիմումը մերժելու եզրակացության մեջ նշվում է դիմումը մերժելու հիմքերը:>>.
5) 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<4. Դիմումատուին այլընտրանքային զինվորական ծառայության ուղարկելու մասին եզրակացությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ քաղաքացուն այլընտրանքային զինվորական ծառայության ուղարկելու որոշում կայացնելու համար: Դիմումատուին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին եզրակացությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է այն իրավասու պետական կառավարման մարմին, որի ենթակայությամբ գործող կազմակերպությունում (իսկ տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայությամբ գործող կազմակերպության դեպքում՝ տարածքային կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին) եզրակացությամբ առաջարկվել է իրականացնել քաղաքացու այլընտրանքային աշխատանքային ծառայությունը՝ իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու համար: Այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին դիմումը մերժելու եզրակացությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ դիմումը մերժելու որոշում կայացնելու համար: Հանրապետական հանձնաժողովի եզրակացությունները ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում սույն մասում նշված համապատասխան իրավասու պետական կառավարման մարմինների ղեկավարները՝ հաշվի առնելով Հանրապետական հանձնաժողովի եզրակացությունները, ընդունում են հրաման՝ քաղաքացուն համապատասխան այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ քաղաքացու դիմումը մերժելու մասին: Համապատասխան իրավասու պետական կառավարման մարմինները՝ ընդունած հրամանի և հանրապետական հանձնաժողովի եզրակացությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են դիմումատուին և նրա զինվորական հաշվառման տարածքային զինվորական կոմիսարիատ, Հանրապետական հանձնաժողովին:
- Հանրապետական հանձնաժողովի եզրակացությունները և դրանց հիման վրա ընդունված համապատասխան իրավասու պետական կառավարման մարմինների ղեկավարների հրամանները դատական կարգով վիճարկելիս դատարանում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:>>:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածում <<Հանրապետական հանձնաժողովի որոշմամբ քաղաքացու>> բառերը փոխարինել <<Քաղաքացու>> բառով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 13-րդ հոդվածի առաջին նախադասությունում <<Հանրապետական հանձնաժողովի որոշման>> բառերը փոխարինել <<համապատասխան իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանի>> բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 3-րդ մասում <<հանրապետական հանձնաժողովի>> բառերը փոխարինել <<համապատասխան իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի>> բառերով.
2) 7-րդ մասում <<հանրապետական հանձնաժողով>> բառերը փոխարինել <<համապատասխան իրավասու պետական կառավարման մարմին>> բառերով:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
02.05.2018 - 17.05.2018
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 8217
Print