Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
1 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի դրույթների վերանայման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համահունչ, այլընտրանքային ծառայության կազմակերպման գործընթացում վերանայման կարիք ունի այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջների համաձայն պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել այլընտրանքային ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման գործընթացը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն վերանայվում են այլընտրանքային ծառայության կազմակերպման գործընթացում այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ որոշումների կայացման դրույթները, հանձնաժողովի կողմից որոշման ընդունումը փոխարինվում է եզրակացության կայացմամբ, համապատասխան որոշումների ընդունման լիազորությունը վերապահվում է այն պետական կառավարման մարմնի ղեկավարին, որի ենթակայությամբ գործող կազմակերպությունում (այլընտրանքային զինվորական ծառայության մասով՝ զորամասում) եզրակացությամբ առաջարկվել է իրականացնել քաղաքացու այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին դիմումի վերաբերյալ բացասական եզրակացության հիման վրա քաղաքացու դիմումի մերժման իրավասությունը՝ ՀՀ արդարադատության նախարարին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի օրենքի դրույթների համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաև այլընտրանքային ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման գործընթացը:
- Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում վերանայել ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 797-Ա որոշումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը
հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
- Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Discussed
02.05.2018 - 17.05.2018
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 8218
Print